Sunday, January 29, 2012

Ադրբեջանցի քաղաքական գործչի դիտարկմամբ իրանական «Սահար» հեռուստաալիքը լուրջ անհանգստացնում է Ադրբեջանի իշխանություններին

Panorama.am. 28-1-2012- Իրանական «Սահար» հեռուստաալիքի գործունեությունը լուրջ անհանգստացնում է Ադրբեջանի իշխանություններին: Այդ մասին իրանական «արաննյուզ.իռ» կայքի հաղորդմամբ` նշել է ադրբեջանցի քաղաքական գործիչ Սալահեդդին Աքբարը: Ադրբեջանցի քաղաքական գործիչը նշել է, որ իրանական «Սահար» հեռուստաալիքը Հարավային Կովկասի շիաների շրջանում, որոնք Իրանի նկատմամբ համակրանք ունեն, քարոզում է իսլամական գաղափարներ: Տեղեկատվության մեջ նշվում է, որ ադրբեջանցի պաշտոնյաները Ադրբեջանի Հանրապետությունում «Սահարի» հեռարձակումը խափանելու նպատակով իսրայելցի իրենց գործընկերների հետ հանդիպումների ժամանակ օգնություն են խնդրել: Հավելենք, որ վերոնշյալ իրանական կայքն իր երեկվա թողարկումներում, անդրադառնալով ադրբեջանա-իսրայելական հարաբերություններին, գրել էր. «Իրանում միջէթնիկական հակասություններ առաջացնելու գործում Ադրբեջանն Իսրայելի համար կարևոր գործառույթ է իրականացնում: Հետախուզական աշխատանքներ իրականացնելու նպատակով իսրայելցի գործարարները Արաքս գետի մոտակայքում հսկայածավալ հողատարծքներ են գնել»:

No comments: