Tert.am. 28-1-2012- ««Հայոց ցեղասպանության» ժխտումը քրեականացնելու մասին օրինագծի ընդունմամբ՝ Փարիզը կորցրեց իր օբյեկտիվությունը։ Անհրաժեշտ է քննարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում (ԱՄՆ, Ֆրանսիա, Ռուսաստան) Ֆրանսիային կարգավիճակից զրկելու հարցը»,–ադրբեջանական 1news.az կայքի հաղորդմամբ՝ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն։
Թուրքիայի արտգործնախարարը հավելել է, որ Թուրքիան պատրաստվում է այդ առնչությամբ համապատասխան նամակ ուղարկել կառույցին։
«2011թ. հարավկովկասյան տարածաշրջան կատարած այցի ժամանակ Սարկոզին Հայաստանում մնաց 2 օր, իսկ Ադրբեջանում՝ մի քանի ժամ։ Դա ոչ օբյեկտիվության ցուցիչ է»,–ընդգծել է նա։
Դավութօղլուն նշել է, որ եթե Ֆրանսիան շարունակի իր առաքելությունը Մինսկի խմբի կազմում, ապա Թուրքիան ևս պետք է այդ խմբի անդամ դառնա։
Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումից հետո (դեկտեմբերի 22–ին) ադրբեջանական և թուրքական կողմերից բազմիցս կարծիքներ են հնչել, թե Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում «չեզոք գործել» չի կարող, ուստի պետք է դադարեցնի իր գործունեությունը խմբի կազմում։Sunday, January 29, 2012
Եթե Ֆրանսիան Մինսկի խմբում շարունակի իր գործունեությունը, Թուրքիան ևս պետք է անդամակցի դրան. Դավութօղլու
Tert.am. 28-1-2012- ««Հայոց ցեղասպանության» ժխտումը քրեականացնելու մասին օրինագծի ընդունմամբ՝ Փարիզը կորցրեց իր օբյեկտիվությունը։ Անհրաժեշտ է քննարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում (ԱՄՆ, Ֆրանսիա, Ռուսաստան) Ֆրանսիային կարգավիճակից զրկելու հարցը»,–ադրբեջանական 1news.az կայքի հաղորդմամբ՝ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն։
Թուրքիայի արտգործնախարարը հավելել է, որ Թուրքիան պատրաստվում է այդ առնչությամբ համապատասխան նամակ ուղարկել կառույցին։
«2011թ. հարավկովկասյան տարածաշրջան կատարած այցի ժամանակ Սարկոզին Հայաստանում մնաց 2 օր, իսկ Ադրբեջանում՝ մի քանի ժամ։ Դա ոչ օբյեկտիվության ցուցիչ է»,–ընդգծել է նա։
Դավութօղլուն նշել է, որ եթե Ֆրանսիան շարունակի իր առաքելությունը Մինսկի խմբի կազմում, ապա Թուրքիան ևս պետք է այդ խմբի անդամ դառնա։
Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումից հետո (դեկտեմբերի 22–ին) ադրբեջանական և թուրքական կողմերից բազմիցս կարծիքներ են հնչել, թե Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում «չեզոք գործել» չի կարող, ուստի պետք է դադարեցնի իր գործունեությունը խմբի կազմում։
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment