Tuesday, January 17, 2012

Իրանի ԱԳՆ. Օբամայի` Իրանի իշխանություններին ուղղված նամակը վկայում է, որ Վաշինգտոնը խնդիրների առջև է կանգնած

Panorama.am. 17-1-2012- ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի` Իրանի իշխանություններին ուղղված նամակը վկայում է, որ Վաշինգտոնը խնդիրների առջև է կանգնած: Այդ մասին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հաղորդմամբ` այսօր տեղի ունեցած մամլո ասուլի ժամանակ հայտնել է ԻԻՀ ԱԳՆ մամլո խոսնակ Ռամին Մեհմանփարաստը: ԻԻՀ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ եթե անհրաժեշտություն լինի Իրանը համապատասխան ընթացակարգով պատասխան կտա ամերիկյան կողմին: Հիշեցնենք, որ օրերս ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանի, ԻԻՀ-ում Շվեյցարիայի դեսպանի և Իրաքի նախագահի միջոցով Հորմոզի նեղուցի վերաբերյալ նամակ է փոխանցել Իրանի իշխանություններին:

No comments: