Saturday, January 7, 2012

Ճապոնիան կոչ է անում ԱՄՆ-ին մեղմացնել Իրանի նկատմամբ պատժամիջոցները

1in.am 7-1-2012- Ճապոնիայի կառավարությունը կոչ է անում ԱՄՆ-ին մեղմացնել Իրանի նկատմամբ իրականացվող տնտեսական պատժամիջոցները: Դրանք կարող են վատ ազդեցություն ունենալ ինչպես Իրանի, այնպես էլ Ճապոնիայի տնտեսական վիճակի վրա: Այս մասին հայտարարել է Ճապոնիայի էկոնոմիկայի ու արտադրության նախարար Յուկիո Էդանոն:
Reuters-ը գրում է, որ այժմ Ճապոնիան Իրանից ներմուծում է իր երկրի համար բավարար նավթի 10 %-ը:
Ճապոնիան մտավախություն ունի, որ նավթի գինը կբարձրանա: Այդ իսկ պատճառով բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ՝ Իրանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները դադարեցնելու համար:
Հիշեցնենք, որ նման հայտարարություն է արել նաև Թուրքիայի էներգետիկայի նախարարությունը:

No comments: