Friday, January 27, 2012

Իրանի նկատմամբ պատժամիջոցները Թեհրանի բանակցել չցանկանալու արդյունք են

Tert.am. 27-1-2012- Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Իրանի իշխանություններին իրանական միջուկային ծրագրի շուրջ առաջացած լարվածության հարցով բանակցություններ սկսելու կոչ է արել: Այս մասին, ИТАР-ТАСС-ի հաղորդմամբ, գերմանական կառավարության ղեկավարը հայտնել է Բեռլինում` դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: «Պատժամիջոցները` դրանք միջուկային ծրագրի շուրջ անորոշություն և Իրանի կողմից երկխոսության բացակայության արդյունք են», - ասել է կանցլերը: «Սակայն, եթե Իրանը բանակցությունների սեղանի շուրջ նստելու որոշում ընդունի, ապա մենք պատրաստ ենք դրանց», - հատուկ շեշտել է Մերկելը: Գերմանիայի կառավարության ղեկավարը անրադարձել է նաև Սիրիայի իրավիճակին և Դամասկոսին կոչ է արել մարդու իրավունքները հարգել: «Գերմանիան աջակցում է Արաբական երկրների լիգայի ջանքերը Սիրիայում առճակատման հաղթահարման ուղղությամբ», - նշել է նա: Գերմանիայի դաշնային կանցլերի գերատեսչության ընդունելությանը ներկա էին ավելի քան 100 երկրներում դեսպաններ և դիվանագիտական առաքելությունների աշխատակիցներ:

0 نظرات: