Tuesday, January 3, 2012

Կարինե Գեւորգյան. Իրանին հասցված ռազմական հարվածը կխախտի համաշխարհային կարգը

News.am. 2-1-2012- Ցանկացած ռազմական արշավ Իրանի դեմ բարդ է լինելու: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ռուսաստանցի փորձագետ, իրանագետ Կարինե Գեւորգյանը` մեկնաբանելով աճող լարվածությունը Իրանի շուրջ:
Նրա խոսքով, ռազմական գործողություններն Իսլամական Հանրապետության դեմ հղի են անկանխատեսելի հետեւանքներով:
«Իրականում, եթե ռացիոնալ դատենք, Իրանին հասցված հարվածը չափազանց ռիսկային է: Բայց մենք կարող ենք ետ նայել, տեսնել 20-րդ դարի կեսերը եւ նկատել, որ այն ժամանակվա առաջնորդները շատ իռռացիոնալ որոշումներ են կայացրել: Ոսւտի, եթե մի կողմ թողնենք ողջամտությունը, Իրանին հարվածելը լիովին հնարավոր է»,- նկատել է Գեւորգյանը` հավելելով, որ ամենահավանական թեկնածու Իսրայելում կան բավական սթափ գլուխներ, որոնք չեն աջակցում այդ գաղափարին:
«Բանն այն է, որ Անվտանգության խորհուրդը չի հաստատի ռազմական հարվածը Իրանին: Եթե դա ի վերջո լինի, հերթական չարտոնված ռազմական արշավը կդառնա, որ վերջնականապես «արխիվ կհանձնի» միջազգային կառույցների, միջազգային իրավունքի, պարտավորությունների եւ այլնի դերը»,- ասել է իրանագետը:
Պատասխանելով հարցին, թե ինչ կարող է հակադրել Իրանը, եթե նրա վրա լրջորեն որոշեն հարձակվել, Կարինե Գեւորգյանը պատասխանել է. «Առաջին հերթին, Իրանը բավական համաԽմբված պետություն է, որը ոչ փոքր քաշ ունի տարածաշրջանում: Չնայած ՄԱԿ-ի պատժամիջոցներին, որոնք միակ պատճառը դարձան, թե ինչու Իրանը չգնեց ռոսւական զենիթային համալիրները, երկիրը փորձում է զինվել, զարգացնել ռազմաարդյունաբերական համալիրը: Ինչ վերաբերում է դիվանագիտությանը, այստեղ Իրանը օգտագործում է իր բոլոր հնարավորությունները` ներառյալ բողոքական սփյուռքը, որն անհամեմատ համախմբված եւ հայրենասեր է, քան, ասենք, արաբական սփյուռքը: Իրանցիները, որ ապրում են իրենց երկրի սահմաններից դուրս, չեն ցանկանում ներխուժում»,- ասել է փորձագետը:
Ամփոփելով արդյունքները` իրանագետը նշել է, որ ռազմական արշավը շատ ռիսկային է: «Ամեն ինչ հնարավոր է, բայց մի վախեցեք»,- ամփոփել է նա:

No comments: