Tuesday, January 3, 2012

Իրանն ԱՄՆ-ից պահանջել է այլևս ավիակիր չուղարկել

1in.am. 3-1-2012- Իրանական Fars News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի բանակի հրամանատար, գեներալ-մայոր Աթոլլա Սալեհին հայտարարել է, որ իրանական իշխանությունները կձեռնարկեն պատասխան միջոցներ, եթե ԱՄՆ-ի ավիակիրը վերադառնա Հորմուզի նեղուց, ուր Իրանն անցկացնում է ռազմածովային զորավարժություններ.
«Ես խորհուրդ եմ տալիս և զգուշացնում նրանց (ամերիկացիներին), որ եթե նրանց ավիակիրը վերադառնա Պարսից ծոց, ապա մենք երկրորդ անգամ չենք զգուշացնի։ Թշնամական ավիակիրը Հորմուզի նեղուց է ժամանել մեր զորավարժությունների պատճառով»։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի 29-ին ամերիկյան «Ջոն Սթեննիս» ավիակիրն իր ուղեկցող ռազմանավերի հետ հայտնվել էր Հորմուզի նեղուցում, ուր Իրանը դեկտեմբերի 24-ից անցկացնում էր իր տասնսօրյա «Վելայաթ 90» ռազմածովային զորավարժությունները։ Ավելի վաղ Իրանը սպառնացել էր փակել Հորմուզի նեղուցը, սակայն ներկայումս հայտարարում է, որ չի պատրաստվում նման կերպ վարվել։

No comments: