1in.am. 24-1-2012- ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարները երեկ երեկոյան համատեղ հայտարարություն են տարածել, որում Իրանին կոչ են արել անհապաղ դադարեցնել իր միջուկային ծրագիրը և լիովին կատարել ստանձնած միջազգային պարտավորությունները։
Նրանք պատրաստակամություն են հայտնել նստելու բանակցային սեղանին շուրջը, եթե Թեհրանը լրջություն ցուցաբերի իր միջուկային ծրագրի հարցով բանակցային գործընթացին հավատարիմ գտնվելու մեջ։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին խոստացել են շարունակել կոշտ միջոցների ձեռնարկումը, քանի դեռ Իրանը չի նստել բանակցային սեղանի շուրջը։ Նրանք ընդգծել են, որ այդ միջոցներն ուղղված չեն իրանական ժողովրդի դեմ։
Հիշեցնենք, որ ԵՄ-ին բաժին է ընկնում արտահանվող իրանական նավթի 20 տոկոսը։ Իրանական նավթի հիմնական գնորդներն են Չինաստանը, Հարավային Կորեան, Ճապոնիան և Հնդկաստանը։Tuesday, January 24, 2012
Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան Իրանին կոչ են արել անհապաղ դադարեցնել միջուկային ծրագիրը
1in.am. 24-1-2012- ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարները երեկ երեկոյան համատեղ հայտարարություն են տարածել, որում Իրանին կոչ են արել անհապաղ դադարեցնել իր միջուկային ծրագիրը և լիովին կատարել ստանձնած միջազգային պարտավորությունները։
Նրանք պատրաստակամություն են հայտնել նստելու բանակցային սեղանին շուրջը, եթե Թեհրանը լրջություն ցուցաբերի իր միջուկային ծրագրի հարցով բանակցային գործընթացին հավատարիմ գտնվելու մեջ։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին խոստացել են շարունակել կոշտ միջոցների ձեռնարկումը, քանի դեռ Իրանը չի նստել բանակցային սեղանի շուրջը։ Նրանք ընդգծել են, որ այդ միջոցներն ուղղված չեն իրանական ժողովրդի դեմ։
Հիշեցնենք, որ ԵՄ-ին բաժին է ընկնում արտահանվող իրանական նավթի 20 տոկոսը։ Իրանական նավթի հիմնական գնորդներն են Չինաստանը, Հարավային Կորեան, Ճապոնիան և Հնդկաստանը։
برچسبها:
Իրան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment