News.am. 10-1-2012- Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր` հունվարի 10-ին, ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորանշանակ դեսպաններ Ջոնաթան Ջեյմս Էյվզին (Jonathan James Aves) եւ Քեթրին Ջեյն Լիչին (Catherine Jane Leach)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարար Նալբանդյանը հաջողություն է մաղթել դեսպաններին իրենց առաքելության մեջ՝ նշելով, որ դեսպաններն իրենց կարեւոր ներդրումը կունենան երկկողմ հարաբերությունների զարգացման եւ համագործակցության ընդլայնման գործում:
Դեսպաններ Էյվզը եւ Լիչը, շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար, նշել են, որ պաշտոնավարման ընթացքում կանեն առավելագույնը հայ-բրիտանական հարաբերությունների ամրապնդումը եւ խորացումը խթանելու համար:
Հանդիպման ընթացքում նախարար Նալբանդյանը հույս է հայտնել, որ Հայաստանի եւ Միացյալ Թագավորության հարաբերությունները շարունակական զարգացում կապրեն, ինչն իր արտացոլումը կգտնի երկկողմ քաղաքական երկխոսության ակտիվացման, իրավապայմանագրային դաշտի, առեւտրատնտեսական եւ մշակութային կապերի ընդլայնմանը:
Հայաստանի արտգործնախարարն ու Մեծ Բրիտանիայի դեսպաններն անդրադարձել են նաեւ Արեւելյան գործընկերության շրջանակներում Հայաստան-ԵՄ համագործակցությանը:
Էդվարդ Նալբանդյանն եւ Ջոնաթան Ջեյմս Էյվզը ու Քեթրին Ջեյն Լիչը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող միջազգային եւ տարածաշրջանային հարցեր:Tuesday, January 10, 2012
Մեծ Բրիտանիայի դեսպաններն իրենց հավատարմագրերի պատճեններն են հանձնել Էդվարդ Նալբանդյանին
News.am. 10-1-2012- Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր` հունվարի 10-ին, ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորանշանակ դեսպաններ Ջոնաթան Ջեյմս Էյվզին (Jonathan James Aves) եւ Քեթրին Ջեյն Լիչին (Catherine Jane Leach)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարար Նալբանդյանը հաջողություն է մաղթել դեսպաններին իրենց առաքելության մեջ՝ նշելով, որ դեսպաններն իրենց կարեւոր ներդրումը կունենան երկկողմ հարաբերությունների զարգացման եւ համագործակցության ընդլայնման գործում:
Դեսպաններ Էյվզը եւ Լիչը, շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար, նշել են, որ պաշտոնավարման ընթացքում կանեն առավելագույնը հայ-բրիտանական հարաբերությունների ամրապնդումը եւ խորացումը խթանելու համար:
Հանդիպման ընթացքում նախարար Նալբանդյանը հույս է հայտնել, որ Հայաստանի եւ Միացյալ Թագավորության հարաբերությունները շարունակական զարգացում կապրեն, ինչն իր արտացոլումը կգտնի երկկողմ քաղաքական երկխոսության ակտիվացման, իրավապայմանագրային դաշտի, առեւտրատնտեսական եւ մշակութային կապերի ընդլայնմանը:
Հայաստանի արտգործնախարարն ու Մեծ Բրիտանիայի դեսպաններն անդրադարձել են նաեւ Արեւելյան գործընկերության շրջանակներում Հայաստան-ԵՄ համագործակցությանը:
Էդվարդ Նալբանդյանն եւ Ջոնաթան Ջեյմս Էյվզը ու Քեթրին Ջեյն Լիչը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող միջազգային եւ տարածաշրջանային հարցեր:
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment