Panorama.am. 27-1-2012- «Ադրբեջանը Իրանում միջէթնիկական հակասություններ առաջացնելու գործում կարևոր դեր ունի»:
Այդ մասին նշված է իրանական «արաննյուզ.իռ» կայքում թողարկված հոդվածում:
Հոդվածի հեղինակը, անդրադառնալով Դավոսում կայացած Ադրբեջանի և Իսրայելի նախագահների հանդիպմանը, գրում է. «Իրանում միջէթնիկական հակասություններ առաջացնելու գործում Ադրբեջանն Իսրայելի համար կարևոր գործառույթ է իրականացնում: Հետախուզական աշխատանքներ իրականացնելու նպատակով իսրայելցի գործարարները Արաքս գետի մոտակայքում հսկայածավալ հողատարծքներ են գնել»:
Հիշեցնենք, որ օրերս իրանական ԶԼՄ-ները մի հոդված էին հրապարակել, որտեղ, մասնավորապես, նշվում էր. «Ադրբեջանի կառավարության կապն ահաբեկչական «Փեժակ», «Մոնաֆեղին» և «ՊԿԿ» խմբավորումների հետ, ինչպես նաև նրա համագործակցությունը «Մոսսադի» և «ԿՀՎ»-ի հետ, որոնց ձեռքերը շաղաղված են իրանցի գիտնականների արյամբ, Ադրբեջանը վերածել են Կովկասի դավադրությունների սատանայական կենտրոնի»:
Saturday, January 28, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment