Panorama.am. 27-1-2012- «Մենք ականատեսն ենք լինում, թե ինչ-որ շրջանակներ ինչպես են փորձում վարկաբեկել մեր բանակը: Ես կտրուկ դեմ եմ բանակ հաստատության նկատմամբ բոլոր ոտնձգություններին և դրանք համարում եմ խիստ վտանգավոր մեր ազգի համար»,- այսօր անդրադառնալով բանակի խնդիրներին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սարդարապատ նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը:
Շարունակելով թեման բանախոսը նշեց. «Միաժամանակ ես նաև դեմ եմ բանակի ու երկրի ղեկավարության այն բոլոր փորձերին, որոնք նպատակ ունեն թաքցնել բանակի ներսում առկա բոլոր հոռի երևույթները»:
Ժ. Սեֆիլյանն ընդգծեց, որ պետք է տարբերակել քննադատությունները: Եվ ինքը կողմ է առողջ ու կառուցողական քննադատությանը:
Խոսելով բանակի ստեղծման ու անցած փորձությունների մասին, նա հավելեց. «1990-ականների սկզբներին իրավիճակը բավական լուրջ էր, և այդ լուրջ ու ծանր իրավիճակում մեզ հաջողվեց բանակը կայացնել` համեմատաբար կայացնել, ի տարբերություն այդ շրջանի պետական այլ հաստատությունների»:
Saturday, January 28, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment