«Լրագիր» 23-1-2012- Վերջին 2 օրերին միանգամից 2 իրավապաշտպան կազմակերպություններ զեկույցներ են հրապարակել, որոնցում Հայաստանում իրավիճակը որակվել է որպես լճացած: Human Rights Watch ազդեցիկ կազմակերպությունը պնդում է, որ 2008 թ մարտի դեպքերի մեղավորներին պարզելու համար իրական հետաքննություն իշխանությունները չեն իրականացրել: Երկրում մինչ այժմ լուրջ խնդիր է մնում ոստիկանությունում իրականացվող կտտանքներն ու դաժան վերաբերմունքը: «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում կատարած փոփոխությունները խոչընդոտներ են ստեղծել ԶԼՄ-երի համար բազմակարծության եւ խոսքի ազատության ապահովման հարցում:
Freedom House-ի տարբերակով, Հայաստանը մասամբ ազատ երկիր է, որտեղ արդեն 2-րդ տարին ժողովրդավարության եւ քաղաքացիական ազատությունների ոլորտում փոփոխություններ տեղի չեն ունենում: Մասամբ ազատ նշանակում է, որ քաղաքական իրավունքների եւ քաղաքացիական ազատությունների նկատմամբ բավականաչափ հարգանք չի տածվում, օրենքի ուժը թույլ է, եւ չնայած այն բանին, որ բազմակարծության որոշակի մակարդակ գոյություն ունի, քաղաքական դաշտում մեկ կուսակցություն է գերիշխում: Վերջին նախադասությունը բավական հետաքրքիր է եւ ինչպես երբեք, ճշգրտորեն բնութագրում է Հայաստանի իրավիճակը: Արտաքին առումով այստեղ շատ բան է փոխվել: Չնայած որ Ազգային ժողովում մի քանի կուսակցություններ են ներկայացված, բացարձակ մեծամասնությունը թույլ է տալիս ՀՀԿ-ին ցանկացած որոշում անցկացնել:
Նույն երեւույթն էլ լրատվական դաշտում է: Լրագրողներն այնքան էլ չեն բողոքում խոսքի ազատության սահմանափակումից, սակայն միայն ինտերնետում եւ մի քանի տպագիր թերթերում: Հեռուստատեսությամբ, որն ամենամեծ լսարանն ունի, իրավիճակը լրիվ այլէ: Բացի այդ, հրապարակվող նյութերը չեն ազդում հասարակական կարծիքի վրա, որն իր հերթին չի ձեւավորում քաղաքական օրակարգ:
Հայաստանում ժողովրդավարական առաջընթաց կա՞, թե դա թվացյալ բազմակարծություն է: Ո՞րն է ժողովրդավարության էությունը՝ գեղեցիկ ցուցադրականությո՞ւնը, թե իշխանության քաղաքականության վրա հասարակական կարծիքի ազդեցությունը: Ի դեպ, անդրադառնալով Հայաստանի պատմության մեջ ամենաազատ եւ ամենաթափանցիկ ընտրություններ անցկացնելու իշխանությունների խոստմանը, Freedom House-ը փաստում է, որ դրա համար ներկայում անհրաժեշտ նախադրյալներ տեսանելի չեն:
Ընդ որում, կազմակերպությունն անուղղակիորեն մեղադրում է միջազգային կազմակերպություններին ժողովրդավարական բարեփոխումների հարցում անհետեւողական լինելու մեջ: HumanRightsWatch-ի զեկույցում էլ նշվում է, որ Եվրոպական հարեւանության գործողության ծրագրի իրականացման վերաբերյալ մայիսյան զեկույցում Հայաստանի կողմից առաջընթաց արձանագրվել էր, ինչի արդյունքում պաշտոնական Բրյուսելը Երեւանի հետ բանակցություններ է սկսել ասոցացման համաձայնագրի կնքման համար:
Այս ակնարկը նույնպես հետաքրքիր է, առավել եւս, որ բարեփոխումների եւ ժողովրդավարացման առաջընթացը հայկական իշխանությունների գլխավոր հաղթաթղթերից է:
Այսօր Բրյուսելում սկսվում է ԵԽԽՎ նստաշրջանը: Օրերս Երեւան է ժամանել Հայաստանի հարցով զեկուցող Ջոն Պրեսկոտը, ով ոչ մի էական հայտարարություն չի արել եւ նույնիսկ որոշակի ժողովրդավարական առաջընթաց է արձանագրել:
Մարդու իրավունքների հարցում իրավիճակը ժամանակակից աշխարհում քաղաքական կատեգորիա է համարվում: Այդ գործիքով այս կամ այն երկրի իշխանության վրա ճնշում են գործադրում կամ էլ աջակցություն են ցույց տալիս: Այժմ արեւմտյան կառույցները միաձայն խոսում են Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների դրական ընթացքի մասին՝ խաղալով իշխանության կողմից: Իրավապաշտպան կազմակերպությունների բավական մռայլ գնահատականներն այդ ֆոնին բավական ճնշիչ են թվում:
Նաիրա ՀայրումյանMonday, January 23, 2012
Լճացած Հայաստան

Նաիրա Հայրումյան
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment