News.am. 8-1-2012- Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադն այսօր` հունվարի 8-ին սկսել է շրջագայությունը Լատինական Ամերիկայի երկրներում, որի ընթացքում նա կլինի Վենեսուելայում, Նիկարագուայում, Կուբայում եւ Էկվադորում:«Մենք գերազանց հարաբերություններ ունենք Լատինական Ամերիկայի երկրների հետ, եւ այդ հարաբերությունները զարգանում են: Այդ երկրների եւ Իրանի ժողովուրդների միջեւ շատ ընդհանրություններ կան: Առաջին հերթին դա հակագաղութային մտածողությունն է եւ հարստահարող ռեժիմների նկատմամբ դիմադրությունը»,-Ահմադինեժադի խոսքերն է մեջբերել «Ռոսիսկայա գազետան»:
Միաժամանակ` ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչը Ահմադինեժադի լատինամերիկայն շրջագայությունը համարել է «հուսահատության ժեստ»` պայմանավորված «նոր դաշնակիցներ գտնելու Թեհրանի փնտրտուքով»:
Միաժամանակ` ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչը Ահմադինեժադի լատինամերիկայն շրջագայությունը համարել է «հուսահատության ժեստ»` պայմանավորված «նոր դաշնակիցներ գտնելու Թեհրանի փնտրտուքով»:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment