News.am. 24-1-2012- Ճապոնիան կաջակցի ԵՄ երկրների գործողություններին Իրանի նկատմամբ պատժամիջոցների խստացման գործընթացում եւ կսկի ապագայում իրանական նավթի ներկրման ծավալի նվազեցումը: Այս մասին հայտարարել է Ճապոնիայի Արտաքին գործերի նախարար Կոիտիրո Գեմբան:
Հիշեցնենք, որ ԵՄ 27 երկրների ԱԳՆ-ների ներկայացուցիչները հունվարի 23-ին Բրյուսելում որոշում էին կայացրել Իրանի նավթի նկատմամբ էմբարգո կիրառելու մասին: Նոր պատժամիջոցների փաթեթի շրջանակներում, որը ենթադրում է իրանական նավթի եւ նավթամթերքների ներկրման արգելքը ԵՄ անդամ երկրներ, նախատեսվում է, որ հուլիսի 1-ին Թեհրանից նավթ գնող ԵՄ բոլոր անդամ երկրները պետք է ամբողջովին դադարեցնեն այդ երկրից նավթի ներկրումը:
Մեկնաբանելով ԵՄ որոշումը Իրանի նավթի նկատմամբ էմբարգո կիրառելու մասին` Գեմբան նշել է, որ եվրոպական երկրների գործողությունները կարող են ունենալ «որոշակի դրական ազդեցություն» Իրանի միջուկային ծրագրին առնչվող հավակնությունները սանձելու գործում , գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Սակայն Ճապոնիայի ԱԳ նախարարը չի նշել, թե երկիրը երբվանից եւ ինչ ծավալներով կսկսի իրանական նավթ այլեւս չներկրել:Tuesday, January 24, 2012
Ճապոնիան հայտարարել է ապագայում իրանական նավթի ներկրման ծավալները նվազեցնելու իր մտադրության մասին
News.am. 24-1-2012- Ճապոնիան կաջակցի ԵՄ երկրների գործողություններին Իրանի նկատմամբ պատժամիջոցների խստացման գործընթացում եւ կսկի ապագայում իրանական նավթի ներկրման ծավալի նվազեցումը: Այս մասին հայտարարել է Ճապոնիայի Արտաքին գործերի նախարար Կոիտիրո Գեմբան:
Հիշեցնենք, որ ԵՄ 27 երկրների ԱԳՆ-ների ներկայացուցիչները հունվարի 23-ին Բրյուսելում որոշում էին կայացրել Իրանի նավթի նկատմամբ էմբարգո կիրառելու մասին: Նոր պատժամիջոցների փաթեթի շրջանակներում, որը ենթադրում է իրանական նավթի եւ նավթամթերքների ներկրման արգելքը ԵՄ անդամ երկրներ, նախատեսվում է, որ հուլիսի 1-ին Թեհրանից նավթ գնող ԵՄ բոլոր անդամ երկրները պետք է ամբողջովին դադարեցնեն այդ երկրից նավթի ներկրումը:
Մեկնաբանելով ԵՄ որոշումը Իրանի նավթի նկատմամբ էմբարգո կիրառելու մասին` Գեմբան նշել է, որ եվրոպական երկրների գործողությունները կարող են ունենալ «որոշակի դրական ազդեցություն» Իրանի միջուկային ծրագրին առնչվող հավակնությունները սանձելու գործում , գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Սակայն Ճապոնիայի ԱԳ նախարարը չի նշել, թե երկիրը երբվանից եւ ինչ ծավալներով կսկսի իրանական նավթ այլեւս չներկրել:
برچسبها:
Իրան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment