Panorama.am. 28-1-2012- Թուրք վերլուծաբանները կարծում են, որ Թուրքիան այլևս չի կարող խուսափել Հայոց ցեղասպանության համար պատասխանատվությունից, հատկապես այն բանից հետո, երբ Ֆրանսիայի Սենատում ընդունվեց հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Այս մասին հայտնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը:
Թուրք վերլուծաբանների կարծիքով, Թուրքիայի այն փորձերը, որոնցով նա ցանկանում է ահաբեկել Ֆրանսիային և այլ երկրներին Հայոց ցեղասպանության ճանաչման համար, վատ հետևանքների կհանգեցնի հենց իրեն:
«Այս բացասական և ռեակտիվ ռազմավարությումը ձախողվել է, բայց ոչ ոք չի ցանկանում ընդունել այն: Ես հույս ունեմ, որ իշխանությունները կմտածեն այս հարցի շուրջ և կմշակեն այլ մարտավարություն Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ, որը լրանալու է 2015թ-ին»,- հայտարարել է Ստամբուլի Bahcesehir համալսարանի միջազգային հարաբերությունների դասախոս Չենգիզ Ակտարը:
Իսկ ըստ մեկ այլ վերլուծաբանի՝ Սոլի Օզելիի կարծիքով, «Թուրքիան այլևս չի կարող շարունակել իր որդեգրած ժխտողական քաղաքականությունը: Առաջին հերթին, նա պետք է ափսոսանք հայտնի, իսկ թուրքական պետությունն երբեք նման ձևով հանդես չի եկել»:Sunday, January 29, 2012
Թուրք վերլուծաբաններ. Թուրքիան այլևս չի կարող շարունակել իր ժխտողական քաղաքականությունը
Panorama.am. 28-1-2012- Թուրք վերլուծաբանները կարծում են, որ Թուրքիան այլևս չի կարող խուսափել Հայոց ցեղասպանության համար պատասխանատվությունից, հատկապես այն բանից հետո, երբ Ֆրանսիայի Սենատում ընդունվեց հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Այս մասին հայտնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը:
Թուրք վերլուծաբանների կարծիքով, Թուրքիայի այն փորձերը, որոնցով նա ցանկանում է ահաբեկել Ֆրանսիային և այլ երկրներին Հայոց ցեղասպանության ճանաչման համար, վատ հետևանքների կհանգեցնի հենց իրեն:
«Այս բացասական և ռեակտիվ ռազմավարությումը ձախողվել է, բայց ոչ ոք չի ցանկանում ընդունել այն: Ես հույս ունեմ, որ իշխանությունները կմտածեն այս հարցի շուրջ և կմշակեն այլ մարտավարություն Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ, որը լրանալու է 2015թ-ին»,- հայտարարել է Ստամբուլի Bahcesehir համալսարանի միջազգային հարաբերությունների դասախոս Չենգիզ Ակտարը:
Իսկ ըստ մեկ այլ վերլուծաբանի՝ Սոլի Օզելիի կարծիքով, «Թուրքիան այլևս չի կարող շարունակել իր որդեգրած ժխտողական քաղաքականությունը: Առաջին հերթին, նա պետք է ափսոսանք հայտնի, իսկ թուրքական պետությունն երբեք նման ձևով հանդես չի եկել»:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

0 نظرات:
Post a Comment