HayNews.am-ի հարցազրույցը դերասան Տիգրան Ներսիսյանի հետ.
-Ինչի՞ մասին կուզեիք խոսել, որ դեռ լրագրողները չեն հարցրել Ձեզ
-Կուզեի, որ շատ չխոսեինք սերիալներից: Ինձ մոտ այն տպավորությունն է, որ եթե սերիալները չլինեին, մենք խոսելու թեմա չէինք ունենալու: Կամ Նոր տարվա շեմին բոլորը քննարկում էին բդի թեման: Այն տպավորությունն էր, որ կարծես, եթե հայ մարդը իր օրակարգից հանի այդ բուդը` ամեն ինչ լավ կլինի: Է, հա, ամերկացիներն էլ հնդուհավ են ուտում… Բայց դա չի պրոբլեմը: Նույնը սերիալի դեպքում է: Երեք-չորս տարի առաջ սերիալ չկար մեր կյանքում, բայց ամեն ինչ նորմա՞լ էր: Պիտի ուղակի հասկանանք, թե ինչում են մեր պրոբլեմները, դժվարությունները և դրանց մասին խոսենք: Հաճախ ասում են «ինչու Տիգրան Ներսիսյանը և Նելլի Խերանյանը գնացին սերիալներում խաղալու», իսկ ո՞վ պետք է խաղար` բժի՞շկը, քաղաքական գործի՞չը: Ամբողջ աշխարհում սերիալը երբեք բարձր գեղագիտական արժեք չի ունեցել: Արդեն հոգնում եմ նման բաների մասին խոսել: Քաղքենիություն է այս մասին խոսելը:
-Իսկ այդ քաղքենիությունը հիմա՞ է միայն, թե միշտ է այդպես եղել:
-Արժեհամակարգն է փոխվում: Այն խախտվել է ամբողջ աշխարհում: Մենք մոռացել ենք, թե ինչն է մեզ համար գերակա: Կա հոգևորի պակաս, այ դրա փոփոխությունն է: Բայց նորից եմ ասում, ամբողջ աշխարհում է տեղի ունենում: Նույնը կատարվում է Եվրոպայում: Նրանք իրենց կոստյումներով չեն կարող թոզ փչել բոլորի աչքերին: Մենք ամեն ինչի ժանրերը խառնել ենք: Մենք չգիտենք մեր հերոսներին: Նույնը կատարվում է նաև այլ երկրներում:
-Նշեցիք այս բացասական երևույթները, կարող եք ասել թե ո՞ւր են դրանք մեզ տանում:
-Ես չեմ կարողանում նման պրոգնոզներ տալ, չնայած բնական ու հասկանալի է, որ աշխարհը մոտենում է իր վախճանին: Ուղղակի էստեղ այլ հարց կա, որը մարդու համար շատ կարևոր է` մարդ որքանո՞վ է նպաստում և որքանո՞վ է խոչընդոտում դրան: Ամենամեծ մեղքը ունի Եվրոպան, ապահովված Ամերիկան չի անում, որ իրենց ադամանդները շատանան և այդ ամենը քողարկում են իրենց կոստյումներով: Այսօր մարդը բարոյազրկված է, բայց ես չգիտեմ պատմության մի շրջան, որտեղ մարդը բարոյազրկված չի եղել` մարդը չի արդարացրել Աստծո պարգևը մարդ կոչվելու:
-Վերադառնանք Հայաստան, Դուք ինչպե՞ս եք վերաբերում վերջերս ծավալված երիտասարդական ակցիաներին` Թռչկան, Թեղուտ, Քաջարան արվեստագետների մասնակցությանը:
-Շատ լավ է, որ նման մարդիկ գնան, երիտասարդների հետ նստեն այնտեղ, խրախուսեն նրանց: Բայց մյուս կողմից կարող են այնտեղ չլինել: Օրինակ Պերճ Զեյթունցյանը, եթե իր հոդվածում խոսի այդ մասին, նույն ազդեցությունը կունենա: Դրա համա բեմահարթակը արվեստագետի, մտավորականի համար կարևոր չէ, թե որ ֆորմատում կլինի, կարևորը իր դիրքորոշումն է: Կոնկրետ ինձ հետ կապված ես մեծ հաճույքով կմասնակցեմ Թեղուտի հետ կապված միջոցառումներին, ուղղակի մեր վազվզոցը այնքան թույլ չի տալիս: Մյուս կողմից էլ մեր զենքը մենք թատրոնից ենք օգտագործում, լավ կլինի, որ էնտեղ էլ գնանք, բայց պետք է ժամանակ գտնել: Նրանց գործը արդար է, չէ որ նրանք չեն պայքարում միայն իրենց, այլ նաև մեր երեխաների համար:
Չնայած մյուս կողմին էլ է պետք հասկանալ, չէ, որ նրանք կոնկրետ Թեղուտի օրինակով, այդպես են պահում իրենց ընտանիքները: Նման պարագայում ես հարցնում եմ ոմանց, ինչու եք հասցրել այն վիճակի, որ այդ մարդիկ դիմեն նման քայլի:
-Շուտով լինելու են խորհրդարանական ընտրություններ, Դուք մասնակցելո՞ւ եք:
-Ես անպայման գնալու եմ ընտորւթյունների, չէ որ իմ երկիրն է, իմ երեխաների ճակատագիրն է: Ես միշտ էլ գնացել եմ ընտրությունների: Մի շատ վատ երևույթ կա հիմա մեր երկրում, որ կան մարդիկ, որոնք խոսում են այն մասին, թե արդյոք պե՞տք էր մեզ անկախությունը: Համաձայն եմ, որ նման կերպ չէինք պատկերացնում անկախությունը, բայց նման հարցը քննարկման ենթակա չէ:
Ընկել ենք ինչ որ եվրոպական արժեքների ետևից, «չէ, Եվրոպայում սենցա, Ամստերդամում նենցա», հա ի՞նչ անենք, ինչի պիտի վատը վերցնենք: Հա, էն էլ կա որ պարտադրում են, եթե եվրաընտանիք ես ուզում մտնել ուրեմն վերցրու: Բայց մենք ուզում ենք դառնալ անդեմ երևույթներ Եվրոպայի ընտանիքում, ես չեմ ուզում: Եթե իմ մշեցի Պողոս պապը արթնանար և տեսներ այս երկիրը, կասեր տարեք ինձ թաղեք: Ես չեմ ուզում ապրել Եվրոպական մի երկրում, որտեղ տղամարդիկ կանացի շորեր հագած պիտի ման գան իմ քաղաքապետարանի մոտ: Գոնե տարեք դրանց մի տեղ Եվրոպա: Էսօր դրանք փառք Աստծո էնքան շատ չեն, միչ երկու ավտոբուսում տեղ կանեն:
-Վովա Գասպարյանը խոստացել է, ի դեպ:
-Ես չեմ էլ կասկածում, որովհետև Վովա Գասպարյանը կարգին հայ տղա ա: Եթե խոստացել է, համոզված եմ, որ կանի:
Տիգրանուհի Մկրտչյան
17-1-2012.Wednesday, January 18, 2012
Եթե իմ մշեցի Պողոս պապը արթնանար և տեսներ այս երկիրը, կասեր տարեք ինձ թաղեք

17-1-2012.
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment