Saturday, January 21, 2012

Դ. Բաբայան. Արցախի օդանավակայանի բացումը չի հետաձգվել

Panorama.am. 21-1-2012- «Այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Ներկայումս օդանավակայանում պլանային աշխատանքներ են տարվում և դրա պաշտոնական բացումը կլինի բոլոր խնդիրների լուծումից անմիջապես հետո»,- մեկնաբանելով մամուլում տեղ գտած տեղեկություններն այն մասին, թե կրկին հետաձգվել է Արցախի օդանավակայանի բացման հարցը՝ Panorama.am-ին ասաց ԼՂՀ նախագահի աշխատակազմի Հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը: Մամուլում նշվում է, թե անցած տարվա դեկտեմբերին կայացած «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հեռուստամարաթոն-2011-ի շրջանակներում անցկացվող մոսկովյան ճաշկերույթի ժամանակ հայտարարվել է, որ արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը 11 մլն. դոլարի խոստում է տվել, իսկ հետագայում հայտնի է դարձել, որ Էռնեկյանն այդ գումարը տրամադրել է Ստեփանակերտի օդանավակայանի համար օդանավ ձեռք բերելու համար: Սրա հետ կապված, Դ. Բաբայանը նշեց, որ Է. Էռնեկյանը գումարներ է հատկացնում ոչ միայն օդանավի ձեռք բերման, այլ նաև այլ ծրագրերի ֆինանսավորման համար՝ միաժամանակ հավելելով, որ ինքնաթիռ գնելու համար 11 մլն դոլար գումարը բավարար չէ:

No comments: