News.am. 24-1-2012- ԱՄՆ-ն ողջունել է Եվրամիության որոշումը իրանական նավթի նկատմամբ էմբարգո կիրառելու վերաբերյալ: Այս մասին ասվում է նախագահ Բարաք Օբամայի հայտարարության մեջ:
«Ես ողջունում եմ մեր ԵՄ գործընկերների ներկա գործողությունները Իրանի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցներ ընդունելու ուղղությամբ… Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ միակողմանի պատժամիջոցների ներմուծումը վկայում է միջազգային հանրության արձագանքի միասնականության մասին, ի պատասխան Իրանի միջուկային ծրագրի», - ԱՄՆ նախագահի խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստին»:
Հայտարարության մեջ նաեւ ասվում է, որ ԱՄՆ-ը կշարունակի Իրանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել:
Հիշեցնենք, որ հունվարի 23-ին Եվրոմիության արտաքին գործերի նախարարները Բրյուսելում հանդիպման ժամանակ Իրանի նավթի նկատմամբ էմբարգո կիրառելու որոշում էին ընդունել: Նոր պատժամիջոցների փաթեթի շրջանականերում, որը ենթադրում է իրանական նավթի եւ նավթամթերքների ներկրման արգելք ԵՄ երկրներ, նախատեսվում է, որ հուլիսի 1-ին Թեհրանից նավթ գնող ԵՄ բոլոր անդամ երկրները պետք է ամբողջովին դադարեցնեն այդ երկրից նավթի ներկրումը:
Բացի նավթային էմբարգոյից եւ ԻԻՀ Կենտրոնական բանկի նկատմամբ կիրառած պատժամիջոցներից, արգելք է դրված նաեւ Իրան արտահանվող հիմնական նավթաքիմիական սարքավորումների հատվածի եւ համապատասխան տեխնոլոգիաների վրա:Tuesday, January 24, 2012
ԱՄՆ-ը ողջունել է իրանական նավթի նկատմամբ էմբարգո կիրառելու ԵՄ որոշումը
News.am. 24-1-2012- ԱՄՆ-ն ողջունել է Եվրամիության որոշումը իրանական նավթի նկատմամբ էմբարգո կիրառելու վերաբերյալ: Այս մասին ասվում է նախագահ Բարաք Օբամայի հայտարարության մեջ:
«Ես ողջունում եմ մեր ԵՄ գործընկերների ներկա գործողությունները Իրանի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցներ ընդունելու ուղղությամբ… Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ միակողմանի պատժամիջոցների ներմուծումը վկայում է միջազգային հանրության արձագանքի միասնականության մասին, ի պատասխան Իրանի միջուկային ծրագրի», - ԱՄՆ նախագահի խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստին»:
Հայտարարության մեջ նաեւ ասվում է, որ ԱՄՆ-ը կշարունակի Իրանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել:
Հիշեցնենք, որ հունվարի 23-ին Եվրոմիության արտաքին գործերի նախարարները Բրյուսելում հանդիպման ժամանակ Իրանի նավթի նկատմամբ էմբարգո կիրառելու որոշում էին ընդունել: Նոր պատժամիջոցների փաթեթի շրջանականերում, որը ենթադրում է իրանական նավթի եւ նավթամթերքների ներկրման արգելք ԵՄ երկրներ, նախատեսվում է, որ հուլիսի 1-ին Թեհրանից նավթ գնող ԵՄ բոլոր անդամ երկրները պետք է ամբողջովին դադարեցնեն այդ երկրից նավթի ներկրումը:
Բացի նավթային էմբարգոյից եւ ԻԻՀ Կենտրոնական բանկի նկատմամբ կիրառած պատժամիջոցներից, արգելք է դրված նաեւ Իրան արտահանվող հիմնական նավթաքիմիական սարքավորումների հատվածի եւ համապատասխան տեխնոլոգիաների վրա:
برچسبها:
Իրան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment