Saturday, January 21, 2012

Էրդողանը՝ Բարաք Օբամայի ամենավստահելի առաջնորդների ցուցակում

Tert.am. 21-1-2012- ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հարցազրույց է տվել Time ամսագրի, որտեղ ԱՄՆ-ի դիվանագիտության և արտաքին քաղաքականության մասին խոսելիս հարցեր են եղել կապված Օբամայի և այլ օտարերկրյա դիվանագետների հարաբերությունների հետ: Օբաման պատասխանել է, որ օտար դիվանագետների հետ բարիդրացիական հարաբերություններն ու վստահությունն առաջնային կարող են լինել դիվանագիտական հարաբերությունների համար: Նա մասնավորապես նշել է. «Ըստ իս`եթե հարցնեք Անգելա Մերկելին , վարչապետ Սինին, նախագահ Լիին, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին կամ, ասենք, Դեյվիդ Քեմերոնին, ապա նրանք կնշեն, որ իրենք շատ վստասելի մարդիկ են ԱՄՆ նախագահության համար: Մենք հավատում ենք նրանց ասածներին: Հավատում ենք նաև, որ նրանք իրենց պարտականությունների կատարման մեջ դեռ շատ առաջ կգնան: Կարծում ենք, որ նրանք ուշադիր են նաև մեր շահերի և հետաքրքրությունների նկատմամբ»:

No comments: