Tuesday, January 3, 2012

Ֆրանսիան կոչ է անում նոր սանկցիաներ մտցնել Իրանի դեմ

Tert.am. 3-12-2011- Ֆրանսիայի իշխանությունները մտադիր են համոզել իրենց եվրոպական գործընկերներին նոր սանկցիաներ մտցնել Իրանի դեմ մինչեւ հունվարի վերջ: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ալեն Ժյուպեն:
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին արդեն 2 կոնկրետ առաջարկ է արել այս հարցի վերաբերյալ: Առաջինը վերաբերում է Իրանի Կենտրոնական բանկի հաշիվների սառեցմանը, երկրորդը՝ իրանական նավթի վրա էմբարգո դնելուն: Ալեն Ժյուպեն հույս է հայտնել, որ մինչեւ հունվարի 30-ը եվրոպական պետությունները նույնպես սանկցիաներին կմիանան եւ ցույց կտան իրենց վճռականությունը:
Իրավիճակը լարվել է այն բանից հետո, երբ Իրանի իշխանությունները սպառնացել են փակել Օրմուզի նեղուցը, որտեղով իրականացվում է նավթի համաշխարհային մատակարարումների 40 տոկոսը: Հիշեցնենք, որ վերջին մի քանի օրերին Իրանի ռազմածովային ուժերը զորավարժություններ են անցկացնում Օրմուզի նեղուցում: Այդ շրջանում է գտնվում նաեւ ամերիկյան ավիկիր հարվածային խումբը:

No comments: