Saturday, January 21, 2012

Իրանին հարվածելուց հետո Մերձավոր Արևելքում քաոս կտիրի. Ն. Սարկոզի

1in.am. 20-1-2012- Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի կարծիքով՝ Իրանին հարվածելուց հետո Մերձավոր Արևելքում կտիրի իսկական քաոս: Ելույթ ունենալով դիվանագետների առջև՝ Սարկոզին նշել է, որ Իրանին հարվածելով չի լուծվի միջուկային զենքի խնդիրը, ինչի պատճառով սրվել են հարաբերությունները Թեհրանի ու Արևմուտքի միջև: Ինչպես գրում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական բաժինը, Ֆրանսիան ամեն դեպքում կփորձի հեռու մնալ ռազմական գործողություններից: Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահը նաև կոչ է արել ուժեղացնել Իրանի հանդեպ տնտեսական պատժամիջոցները: Նշենք, որ այսօր ԱՄՆ զինված ուժերի շտաբի պետ, գեներալ Մարտին Դեմփսին բանակցություններ է սկսել Իսրայելում: Ըստ տեղեկությունների՝ ԱՄՆ-ի ներկայացուցիչն Իսրայելին համոզել է հրաժարվել Իրանին հարվածելու մտադրությունից:

No comments: