Tert.am. 23-1-2012- Ռուսաստանի Սոչի քաղաքում տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը։ Ինչպես հաղորդում է ռուսական Vesti.ru կայքը, կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր։ «Սոչիում, լեռներում մեզ մոտ ձմեռային հանդիպումների բարի ավանդույթ է ձևավորվել, և ես դրանում մի շարք խորհդրանշական բաներ եմ տեսնում»,–հանդիպման սկզբում ասել է Մեդվեդևը։
Ռուսաստանի նախագահն ընդգծել է, որ ապրանքաշրջանառության և երկու երկրների միջև գործնական շփումների զարգացման տեսանկյունից 2011թ. կարելի է հաջողակ համարել։
Կայքն ընդգծում է, որ Մեդվեդևը խոստովանել է, որ իրավիճակը, այդուհանդերձ, չի կարելի «փայլուն» որակել։ «Կան մի շարք ոչ դյուրին մարտահրավերներ, այդ թվում՝ այս տարածաշրջանում»,–ընդգծել է նա։
Սերժ Սարգսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Դմիտրի Մեդվեդևին՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ գործադրած ջանքերի համար։
«Շնորհակալություն այն ջանքերի համար, որ գործադրում եք ԼՂ հակամարտության կարգավորման համար»,– հայտարարել է Սարգսյանը և հավելել, նման հանդիպումները թույլ են տալիս իրադրությունը քիչ թե շատ վերասկողության տակ պահել։
Ավելի ուշ տեղի կունենա Սարգսյան–Ալիև– Մեդվեդև հանդիպումը, որի ժամանակ կքննարկվի ԼՂ հարցը։
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սոչիում են գտնվում Ռուսաստանի նախագահի հրավերով։Monday, January 23, 2012
Սոչիում տեղի է ունեցել Սարգսյան–Մեդվեդև հանդիպումը
Tert.am. 23-1-2012- Ռուսաստանի Սոչի քաղաքում տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը։ Ինչպես հաղորդում է ռուսական Vesti.ru կայքը, կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր։ «Սոչիում, լեռներում մեզ մոտ ձմեռային հանդիպումների բարի ավանդույթ է ձևավորվել, և ես դրանում մի շարք խորհդրանշական բաներ եմ տեսնում»,–հանդիպման սկզբում ասել է Մեդվեդևը։
Ռուսաստանի նախագահն ընդգծել է, որ ապրանքաշրջանառության և երկու երկրների միջև գործնական շփումների զարգացման տեսանկյունից 2011թ. կարելի է հաջողակ համարել։
Կայքն ընդգծում է, որ Մեդվեդևը խոստովանել է, որ իրավիճակը, այդուհանդերձ, չի կարելի «փայլուն» որակել։ «Կան մի շարք ոչ դյուրին մարտահրավերներ, այդ թվում՝ այս տարածաշրջանում»,–ընդգծել է նա։
Սերժ Սարգսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Դմիտրի Մեդվեդևին՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ գործադրած ջանքերի համար։
«Շնորհակալություն այն ջանքերի համար, որ գործադրում եք ԼՂ հակամարտության կարգավորման համար»,– հայտարարել է Սարգսյանը և հավելել, նման հանդիպումները թույլ են տալիս իրադրությունը քիչ թե շատ վերասկողության տակ պահել։
Ավելի ուշ տեղի կունենա Սարգսյան–Ալիև– Մեդվեդև հանդիպումը, որի ժամանակ կքննարկվի ԼՂ հարցը։
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սոչիում են գտնվում Ռուսաստանի նախագահի հրավերով։
برچسبها:
Տարածաշրջան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment