Monday, January 23, 2012

Փարիզում օրինագծի դեմ բողոքի ցույցը կազմակերպել է Էրդողանի կուսակցությունը. Firat

News.am. 22-1-2012- Քրդական Firat գործակալությունն անդրադարձել է Փարիզում ցեղասպանությունների օրինագծի դեմ բողոքի ցույցեր կազմակերպելու թուրքական իշխանությունների քայլին՝ նշելով, թե Թուրքիան իր պատմության հետ առերեսվելու փոխարեն ժխտման քաղաքականությունը Փարիզ է տեղափոխել։ «Բողոքի գործողությունը կազմակերպած «Ֆրանսիայի թուրքական միությունների համակարգող միության» տվյալներով՝ Եվրոպայի տարբեր երկրներից Փարիզ են ժամանել 526 ավտոբուս։ Նշվում է, որ կազմակերպված բողոքի գործողությունը կազմակերպվել է Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության եւ «Գյուլենի համայնքի» հովանավորությամբ։ Թուրքիայում թերթերի փակումը, 100-ին մոտ ձերբակալված լրագրողների առկայությունը որպես խոսքի ազատության ոտնհարման փաստ չտեսնող Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պնդում է թե Ֆրանսիայում օրինագծի ընդունումը հակասում է խոսքի ազատությանը։ Իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունն իրեն քննադատողներին լցնում է բերդերը, վռնդում թերթերից եւ հեռուստաընկերություններից։ Կոտորածներով լեցուն իր երկրի պատմության հետ չառերեսվող Էրդողանը պնդում է, թե իր երկրի պատմության մեջ ցեղասպանության դեպք չի լինի գտնել եւ վիրավորում է ֆրանսիացի պատգամավորներին»,- նշվում է Firat-ի հրապարակման մեջ։

No comments: