Tert.am. 16-2-2012- Փետրվարի 15-ին Թեհրանի պետական համալսարանում ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության, ԻԻՀ ԱԳՆ ԱՊՀ և սահմանակից երկրների գլխավոր վարչության, Թեհրանի համալսարանի Կովկասագիտության ուսումնասիրությունների կենտրոնի և Հայկական հարցերի ուսումնասիրության կենտրոնի` «Հուսկի» մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդաժողով` նվիրված Հայաստանի և Իրանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Խորհրդաժողովի աշխատանքներին մասնակցել են ԻԻՀ մեջլիսի ներկա և նախկին պատգամավորներ, ԻԻՀ-ում հավատարմագրված դիվանագետներ, Թեհրանի համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, իրանահայ համայնքի անդամներ և լրագրողներ:
Խորհրդաժողովին ողջույնի խոսքով հանդես է եկել աշխատանքային այցով Իրանում գտնվող ՀՀ արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: Նա շնորհավորել է ներկաներին երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու 20-ամյակի կապակցությամբ:
Այնուհետև ելույթներով հանդես են եկել ԻԻՀ ԱԳՆ ԱՊՀ և սահմանակից երկրների գլխավոր վարչության պետ Մոհամմադռեզա Մորշեդզադեն, Թեհրանի համալսարանի պրոռեկտոր Աբդոլռեզա Սեյֆը, ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելյանը, Թեհրանի համալսարանի Եվրասիական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, ԻԻՀ մեջլիսի նախկին պատգամավոր տիկին Էլահե Քուլայեն, Իրան-Հայաստան առևտրի տան նախագահ Լևոն Ահարոնյանը, ՀՀ-ում ԻԻՀ նախկին դեսպան Մոհամմադ Ֆարհադ Քոլեյնին:
Ելույթ ունեցողները բարձր են գնահատել երկու բարեկամ և հարևան երկրների 20-ամայա հարաբերությունները` նշելով, որ բազմաբնույթ համագործակցությունը և համատեղ ծրագրերի իրականացումը հասել է գործնական և փոխշահավետ բարձր մակարդակի, ինչը ներկայումս արագ եւ վերընթաց զարգացում է ապրում:
Խորհրդաժողովի մասնակիցներին ներկայացվեց ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության դեսպանորդ Գառնիկ Բադալյանի «Հայաստան-Իրան հարաբերությունները 20 տարեկան են» գիրքը:
Սեմինարի շրջանակներում տեղի է ունեցել իրանահայ գրող, բանաստեղծ և թարգմանիչ Խաչիկ Խաչերի արևմտահայ բանաստեղծ Զահրատի բանաստեղծությունների պարսկերեն թարգմանված ժողովածուի շնորհանդեսը:
Friday, February 17, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment