Monday, February 27, 2012

Իսրայելին մեղադրում են էթնիկ զտումների մեջ

Tert.am. 27-2-2012- Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասը մեղադրել է Իսրայելի իշխանություններին` Արևելյան Երուսաղեմում ու Հորդանան գետի Արևմտյան ափին «էթնիկ զտումներ» իրականացնելու մեջ: Ինչպես հաղորդում է Reuters-ը, Կատարում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Աբասն ասել է, որ արդեն մի քանի տարի է` Իսրայելը պաղեստինյան տարածքներում մուսուլմանների ու քրիստոնյաների էթնիկ զտումներ է իրականացնում: Պաղեստինի ազգային վարչակարգի ղեկավարն ավելի վաղ հայտարարել էր, որ մինչև չդադարեցվի Արևմտյան ափին բնակավայրերի կառուցումը, ինքը երբեք չի համաձայնի Իսրայելի հետ ուղիղ բանակցությունների վերսկսմանը:

No comments: