Monday, February 27, 2012

Մեծ Բրիտանիան մեծացնում է Պարսից ծոցում իր ռազմածովային ներկայությունը

1in.am. 27-2-2012- Իրանական Press TV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիան մեծացնում է Պարսից ծոցում իր ռազմածովային ներկայությունը: Խոսքը բրիտանական «Արգայլ» ֆրեգատի մասին է, որին, իրանական կողմի պնդմամբ, ԱՄՆ-ը չի ցանկանում տեսնել Իրանի դեմ գործող ուժերի կազմում: Ավելի վաղ՝ այս ամսվա ընթացքում, Daily Telegraph-ը գրել էր, որ ԱՄՆ-ը Մեծ Բրիտանիային թույլ էր տվել ուղեկցել Պարսից ծոցում գտնվող իր ավիակրային հարվածային խմբավորումներին, ինչը, սակայն, տեղի էր ունեցել միայն Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի միջամտությունից հետո: Բացի այդ, բրիտանական ԶԼՄ-ները գրել են, որ բրիտանական բանակը հարյուրավոր զինվորներ է ուղարկելու Պարսից ծոցի դաշնակցային արաբական երկրներ՝ ԱՄԷ, Սաուդյան Արաբիա, Բահրեյն ու Կատար՝ Իրանի դեմ Մեծ Բրիտանիայի ռազմական պլանի ի կատար ածման համար:

No comments: