1in.am. 16-2-2012- Թուրքական Hürriyet Daily News թերթի փոխանցմամբ՝ 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլի Շիշլի թաղամասում սպանված հայկական «Ակօս» թերթի նախկին խմբագրապետ Հրանտ Դինքի փաստաբանները դիմել են Ստամբուլի դատախազություն՝ Դինքի սպանությանը մասնակից 24 պետծառայողի նկատմամբ քրեական գործ հարուցելու միջնորդությամբ:
Դինքի ընտանիքի փաստաբաններից Ջեմ Ալավուրթը հայտարարել է. «Եթե Էրհան Թունջելը մեղավոր չի ճանաչվել և արդարացվել է, եթե նա չի մասնակցել այդ հանցագործությանը, ապա դա նշանակում է, որ կան այլ մեղավորներ»:
Այդ 24 պետծառայողների թվում նշվում են նաև Ստամբուլի նախկին նահանգապետ և իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) պատգամավոր Մուամեր Գյուլերը, Դինքի սպանության ժամանակ Ստամբուլի ոստիկանապետ Ջելալեթթին Ջերահը և տվյալ ժամանակ Ստամբուլի ոստիկանության հետախուզական վարչության ղեկավար Ռամազան Աքյուրեքը:
Դինքի փաստաբանները վստահեցնում են. «Վերոնշյալ անձինք հանցագործություն են գործել՝ «անփութության հետևանքով դիտավորյալ սպանություն»՝ չկատարելով զինված կազմակերպության կողմից Դինքի սպանության կանխման և նրան իրենց պաշտպանության տակ առնելուն առնչվող իրենց պարտականությունները:
Մենք տեղյակ ենք Դինքի սպանությունն իրագործած կազմակերպության ղեկավարության ու անդամների առկայության մասին՝ Տրապիզոնի Ժանդարմերիայի հրամանատարություն, Ստամբուլի ու Տրապիզոնի ոստիկանական դեպարտամենտներ և դրանց հետախուզական վարչություններ: Մենք գիտենք, որ այդ ամենի վրա լույս կսփռվի, եթե իրականացվի արդյունավետ հետաքննություն»:
Փաստաբանները հավելել են, որ թուրքական իշխանությունները թույլ չեն տվել հետաքննություն անցկացնել պետծառայողների նկատմամբ, ինչի պատճառով էլ իրենք ներպետական դատական ատյաններում հնարավորությունների սպառումից հետո դիմելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ):
Հիշեցնենք, որ 2011 թվականի հունվարի 19-ին թուրք վերլուծաբան Մեհմեթ Ալի Բիրանդը Milliyet թերթում հրապարակած իր հոդվածում նշեց, որ Հրանտ Դինքն սպանվել է թուրքական պետության անտեսման արդյունքում, ինչի համար պատասխանատու բոլոր չինովնիկները ոչ միայն համապատասխան պատասխանատվության չենթարկվեցին, այլև պարգևատրվեցին:
Բիրանդի կարծիքով, Դինքի սպանության հարցում առաջին հերթին մեղավոր են Թուրքիայի ուժային կառույցները, քանի որ թե՛ ոստիկանությունը, թե՛ ժանդարմերիան, թե՛ գաղտնի ծառայության աշխատակիցները հստակ տեղյակ են եղել պատրաստվող սպանությունից, սակայն ոչինչ չեն ձեռնարկել Դինքի սպանության կանխման համար:

No comments:
Post a Comment