1in.am. 17-2-2012- Պենտագոնը կստանա «զենք», որն արդյունավետ սպանում է ճանճերին: Այդ սարքը կրում է Florida Fly-Baiter անվանումը:
Ամերիկյան զորքերը ցանկանում են կիրառել այն տարերային աղետների շրջաններում, ինչպես նաև աղքատ երկրներում մարդասիրական գործողություններ կատարելիս:
Ճանճերին ոչնչացնող միջոցը մշակել են Ֆլորիդայի համալսարանի միջատաբանները: Նրանք պարզել են, որ այդ միջատների դեմ պայքարում կարևոր է կապույտ գույնը: ԱՄՆ-ում միջատների դեմ պայքարող բոլոր միջոցները դեղին գույն ունեն, սակայն պարզվել է, որ ճանճերը սիրում են կապույտ գույնը:
Մի սարքավորումը սպանում է ավելի քան 40 հազար ճանճ: Florida Fly-Baiter-ն արդեն փորձարկվել է Իրաքում, Աֆղանստանում, Հունաստանում: Եգիպտոսում հետազոտությանը մասնակցած զինվորականը, ով կիրառել է սարքի նախատիպը, պարգևատրվել է մեդալով` ճամբարում ճանճերին վերացնելու համար:
ԱՄՆ իշխանությունները խիստ անհանգստացած են ռազմական գործողությունների շրջաններում ճանճերի խնդրով: Դրանք մեծ վտանգ են ներկայացնում նաև տարերային աղետներից տուժած շրջանների համար, քանի որ ճանճերը կրում են տարբեր հիվանդությունների հարուցիչներ:

No comments:
Post a Comment