News.am. 25-2-2012- Սումգայիթի եղերագործության 24-րդ տարելիցի առիթով ամերիկահայ երիտասարդները փետրվարի 27-ին, ժամը 10-ին բողոքի ցույց կանցկացնեն Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսության առջեւ: Երիտասարդներն ադրբեջանցիներին կոչ են անելու չաղավաղել փաստերը, ընդունել հայերի կազմակերպված սպանդ իրականացնելու` սեփական մեղքը:
Կազմակերպիչները կոչ են արել բոլորին` ինչպես ամերիկահայերին, այնպես էլ արդարության կողմնակից յուրաքանչյուր անհատի, միանալ իրենց բողոքի ակցիային: Նրանք համոզված են, որ պատմությունը կկրկնվի, քանի դեռ չեն դատապարտվել ոճիրները:
Sunday, February 26, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment