Thursday, February 9, 2012

Սիրիայում 49 թուրք լրտեսներ են ձերբակալվել

News.am. 9-2-2012- Սիրիայում գործունեություն ծավալող 49 թուրք լրտեսներ են ձերբակալել, որից հետո Թուրքիան նրանց ազատ արձակելու համար Սիրիայի հետ բանակցություններ է վարում։ Այս մասին տեղեկացնում է Firat գործակալությունը՝ վկայակոչելով լիբանանյան L’Orient Le Jour թերթը։ Նշվում է, որ Սիրիան թուրք լրտես-սպաներին ազատ արձակելու համար Թուրքիային 3 պայման է առաջադրել. Թուրքիան պետք է հանձնի Թուրքիայում գտնվող ազատ սիրիական բանակի անդամներին, վերջ դնի նրանց հարձակումներին Թուրքիայի տարածքից եւ չզբաղվի նրանց ռազմական կրթությամբ։ Հրապարակման մեջ նշվում է, թե Սիրիան ցանկություն է հայտնել, որ իրանական կողմը եւս ներկա լինի Թուրքիայի հետ ընթացքող բանակցություններին։

No comments: