1in.am. 7-2-2012- ՀՀ-ում առկա բնակչության նախնական օպերատիվ ցուցանիշը 2 մլն 871 հազար 509 մարդ է: Ազգային վիճակագրական ծառայությունն ամփոփել և այսօր հրապարակել է ՀՀ 2011թ. մարդահամարի նախնական օպերատիվ ցուցանիշները:
2011թ. մարդահամարի ժամանակ հաշվեգրված բնակչության նախնական օպերատիվ ցուցանիշը կազմել է 3 մլն 285 հազար 767 մարդ (2001թ. մարդահամարի արդյունքներով՝ այդ ցուցանիշը կազմել էր 3 մլն 458 հազար 303 մարդ):
ԱՎԾ մարդահամարի վարչության կողմից իրականացված ստուգման արդյունքում բացահայտված սխալների տեսակարար կշիռը հանրագումարի նկատմամբ կազմել է 0.12 տոկոս: Հարցաթերթերի տրամաբանական ստուգումն իրականացվելու է համակարգչային հատուկ ծրագրի (CSPro) միջոցով տվյալների մուտքագրումից հետո, ինչը նախատեսվում է ավարտել 2012թ. հոկտեմբերին:
Փաստորեն, անցած 10 տարվա ընթացքում, պաշտոնական տվյալներով, հանրապետությունից հեռացել է 586 հազար 794 մարդ:
Tuesday, February 7, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment