1in.am. 23-2-2012- Ադրբեջանական 1news.az-ի փոխանցմամբ՝ փետրվարի 22-ի լույս 23-ի գիշերը իրանցի ցանցահենները կոտրել են ադրբեջանական AzTV պետական հեռուստառադիոընկերության կայքը:
Կայք մուտք գործելիս, հեռուստաալիքի էջերը բացելու փոխարեն, հայտնվել է իրանցի ցանցահենների թողած հետևյալ հաղորդագրությունը. «Կյանքը խաղ է: Խաղն ավարտված է»: Այս գրությունը վերագրվում է Իրանական կիբեր բանակին:
Իրանցի ցանցահենները երեկ կոտրել են նաև «Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերության (AZAL) կայքը: Դրանում հայտնվել է ցանցահենների թողած հետևյալ գրությունը. Hacked By Cocain Warriors from Persia:
Հիշեցնենք, որ ոչ վաղ անցյալում իրանցի ցանցահենները կոտրել էին ադրբեջանական մի շարք պետական ու ոչ պետական կայքեր, այդ թվում՝ նաև Ադրբեջանում իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության (ԵԱԿ) կայքը:
Friday, February 24, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment