Tert.am10-2-2012- Սիրիայի Հալեպ քաղաքում այսօր տեղի ուենցած ահաբեկչական երկու պայթյուններից, ի թիվս այլ զոհվածների, եղել է նաև ազգությամբ հայ:
Tert.am-ի տեղեկություններով տուժածը 26-ամյա զինծառայող Վիգեն Հայրապետյանն է, ով հիվանդանոցում մահացել է վիրահատության ժամանակ` Երևանի ժամանակով ժամը 20-ի սահմաններում:
ՀԻշեցնենք, որ Արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանy Tert.am-ին ավելի վաղ հայտնել էր, որ նախնական տեղեկություններով զոհվածների մեջ հայեր չկան: Բալայանը նաև նշել էր, որ քայլեր են ձեռնարկվում Սիրիայում գտնվող ՀՀ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:
Սիրիայի ազատ բանակի ներկայացուցիչները Հալեպի երկու ահաբեկչական ակտերի պատասխանատվության հարցում տարաձայնությունների մեջ են ընկել: Agence France-Presse-ի հաղորդմամբ, նրանցից մեկը` գնդապետ Մահեր Նուամին պայթյունների համար մեղադրել է Բաշար Ասադի ռեժիմին:
Իտալական AGI պարբերականի փոխանցմամբ, ապստամբ բանակի հրամանատար Ռիադ Ասադը ընդունել է, որ ահաբեկչությունը ապստամբներն են կազմակերպել:
Գնդապետ Նուամին հայտարարել է, որ Սիրիայի ազատ բանակը նման կերպով չի գործում և պայթյունները իշխանության ձեռքի գործն են, որը նման կերպ փորցում է ժողովրդի ուշադրությունը շեղել Հոմսի իրադարձություններից:
Իսկ Ռիադ Ասադը իր հերթին հայտարարել է, որ այդ պայթյունները, ռեժիմի կողմնակիցների կողմից Հոմս քաղաքի ռմբակոծություններին ընդդիմության պատասխանն են:
Հիշեցնենք, որ Հալեպ քաղաքի երկու ահաբեկչությունների զոհերի թիվը հասել է 28-ի, 235 մարդ վիրավորված է:
Saturday, February 11, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment