Monday, February 13, 2012

Կատարն աջակցում է Ֆրանսիայում վահաբիզմի տարածմանը

News.am. 12-2-2012- Կատարի իշխանությունները 50 մլն եվրո են հատկացրել ֆրանսիական արվարձաններում «անհավատների» մեջ ապրող մահմեդականների աջակցության համար: Ինչպես հաղորդում է «Ռոսբալտը», այդ գումարները պաշտոնապես նախատեսված են մահմեդական շրջաններում փոքր բիզնեսի զարգացման համար, սակայն փորձագետների կարծիքով, նման կերպ Կատարի իշխանությունները հարյուր հազարավոր երիտասարդ մահմեդականների շրջանում նպաստում են վահաբիզմի տարածմանը:Կատարի էմիր շեյխ Համադ բեն Խալիֆ ալ Տանին, ով ձգտում է արեւմտամետ գործչի համբավ ձեռք բերել, հայտարարել է, որ կներդնի բոլոր ջանքերը, որպեսզի իսլամական ֆունդամենտալիզմը նվաճի ողջ աշխարհը, նշում է NEWSru.co.il-ը: Նշենք, որ Ֆրանսիայում մահմեդական արվարձաններում հաճախ անգամ Ֆրանսիայի Հանրապետության օրենքները չեն գործում: Նույնիսկ իրավապահներն են խուսափում հատել «քաղաքակիրթ աշխարհից» բաժանող այդ սահմանը:

No comments: