Tert.am. 12-2-2012- Շաբաթ` օրվա երկրորդ կեսին, Բևերլի Հիլզում, 49 տարեկան հասակում կյանքից հեռացել է հայտնի ու սիրված երգչուհի Ուիթնի Հյուսթոնը: Ինչպես հաղորդում է Associated Press գործակալությունը, ներկա դրությամբ ոչինչ հայտնի չէ նրա մահվան պատճառների մասին:
Վերջին տարիներին երգչուհին տառապում էր թմրանյութերից ու ալկոհոլից կախվածությամբ: Վերջին օրերին նրան մշտապես տեսել են երաժիշտ Ռեյ Ջեյի հետ: Հյուսթոնը ռեփեր Բոբի Բրաունի հետ ամուսնությունից ունի դուստր:
Հյուսթոնը փետրվարի 11-ին պետք է այցելեր Sony Music-ի ղեկավարներից Քլայվ Դևիսի կազմակերպած երեկույթը, որն արդեն տասնամյակներ շարունակ անցկացվում է «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխության նախօրեին («Գրեմմի»-ն կանցկացվի այսօր): Երգչուհու մահվան պատճառով, այժմ դիտարկվում է մրցանակաբաշխության անցկացման ձևաչափը:
Հյուսթոնը հասցրել է ավարտել Sparkle ֆիլմում նկարահանումները, որտեղ հանդես է եկել գլխավոր դերում: Ֆիլմն ԱՄՆ-ում էկրաններ դուրս կգա օգոստոսին:
Երգչուհու մահը սոցիալական ցանցերում սգում են նրա գործընկերները:
«Խոսքեր չկան, միայն արցունքներ են…»,- twitter-ի իր էջում գրել է երգչուհի Ռիհանան:
«Նա հիասքանչ ու տաղանդավոր երգչուհի էր: Ես ամբողջ սրտով սգում եմ նրա մահը»,- գրել է Փերիս Հիլթոնը:
«Մենք կորցրեցինք ևս մեկ լեգենդի: Ես աղոթում եմ նրա ընտանիքի հետ միասին: Նրան մենք շատ կկարոտենք»,- գրել է Քրիստինա Ագիլերան:
«Նա լեգենդ էր…Ամենալավն աշխարհում».Թոնի Բրեքսթոն:
Հյուսթոնը համարվում էր ամենահաջողակ կոմերցիոն երգչուհիներից մեկը, իսկ 1992 թվականին «Թիկնապահը» ֆիլմի էկրաններ բարձրանալուց հետո, որտեղ նա խաղացել է գլխավոր հերոսուհու դերը, Հյուսթոնը դարձավ գերաստղ, ֆիլմի սաունդթրեկը` I Will Always Love You, ամենավաճառվողը համաշխարհային կինեմատոգրաֆի ողջ պատմության ընթացքում:
Գինեսի Ռեկորդների գիրքը նրան համարում է ամենաշատ մրցանակներ ունեցող երգչուհին` նա «Էմմի»-ի կրկնակի և «Գրեմմի»-ի վեցակի մրցանակակիր է:
Monday, February 13, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment