Tert.am. 7-2-2012- Իրանի խորհրդարանի պատգամավորները քվեարկության միջոցով երկրի առաջնորդին` Մահմուդ Ահմադինեժադին, պարտադրել են խորհրդարան ներկայանալ և պատասխանել իր հասցեին հնչող մի շարք մեղադրանքներին, գրում է Associated Press-ը:
Նախագահը ստիպված կլինի հաշվետվություն ներկայացնել` տնտեսությունում, ներքին և արտաքին քաղաքականությունում ունեցած ձախողումներ համար:
Մասնավորպես պատգամավորները ցանկանում են Ահմադինեժադից պարզել, թե որտեղ են Թեհրանում մետրոյի և հասարակական տրանսպորտի կառուցման համար նախատեսված գումարները:
Իրանում գործող օրենքի համաձայն` նախագահը խորհրդարան պետք է ներկայանա, կանչից մեկ ամիս անց, բայց դրանից ոչ ուշ:
Նորագույն պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ խորհրդարանը նախագահին պարտադրում է ներկայանալ լսումներին և պատասխանել պատգամավորների հարցերին:
Նախագահի հարցաքննության փորձեր արվել են նաև նախկինում, սակայն դրանք միշտ անհաջողությամբ են պսակվել:
Wednesday, February 8, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment