Wednesday, February 8, 2012

ԻԻՀ ԶՈւ ԳՇ գեներալ. Իրանի օդային, ջրային և ցամաքային տարածքը ագրեսորների գերեզմանը կդառնա

Panorama.am. 7-2-2012- Իրանի օդային, ջրային և ցամաքային տարածքը ագրեսորների գերեզմանը կդառնա: Այդ մասին իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ` հայտարարել է ԻԻՀ ԶՈւ ԳՇ պետի մարտավարական գծով տեղակալ, բրիգադի գեներալ Հոսեյնի Սայիդին: Գեներալ Սայիդին, անդրադառնալով Իրանի նկատմամբ հաճախակի հնչող սպառնալիքներին, հայտարարել է. «Վստահ եմ, որ Իրանի զինված ուժերն այնպիսի հզորություն ունեն, որ եթե թշնամին երկրի վրա հարձակվելու նպատակ ունենա, ապա Իրանի օդային, ջրային և ցամաքային տարածքը նրանց համար գերեզմանի կվերածվի»: Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ էլ` ԻԻՀ հոգևոր առաջնորդի աշխատակազմի ղեկավար Մոհամմադի Գոլփայեգանին բանակի ռազմաօդային ուժերին նվիրված միջոցառման ժամանակ հայտարարել է, որ թշնամին այսօր չի համարձակվում հարձակվել Իրանի վրա, քանի որ տեսնում է, որ Իրանի զինված ուժերը պատրաստ են նրանց դիմակայելու:

No comments: