Tert.am. 7-2-2012- Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում այսօր կայացել է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նեջեթ Օզելի և Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Սաբար Աբիևի հանդիպումը: Ինչպես հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, ավելի ուշ տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպում, որի ժամանակ Աբիևը թուրքական պատվիրակությանը տեղեկություն է տրամադրել տարածաշրջանում առկա ռազմաքաղաքական իրադրության, ինչպես նաև հայ-ադրբեջանական, ղարբաղյան հակամարտության հետևանքով առաջացած խնդիրների մասին:
Աբիևը նշել է, թե «քանի որ ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը կոնկրետ արդյունք չեն տվել, Ադրբեջանի համար անհրաժեշտ է դարձել «օկուպացված տարածքները» ազատագրել այլ միջոցներով, և այդ պատճառով էլ Զինված ուժերն աստիճանաբար ուժեղացվում են»:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև պաշտպանության ոլորտում թուրք-ադրբեջանական համագործակցությանն առնչվող հարցեր, ընդգծվել է այդ ոլորտում երկկողմ հարաբերություններն էլ ավելի խորացնելու անհրաժեշտությունը:Wednesday, February 8, 2012
Ադրբեջանը Թուրքիային բացատրել է, թե ինչու է հզորացնում բանակը
Tert.am. 7-2-2012- Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում այսօր կայացել է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նեջեթ Օզելի և Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Սաբար Աբիևի հանդիպումը: Ինչպես հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, ավելի ուշ տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպում, որի ժամանակ Աբիևը թուրքական պատվիրակությանը տեղեկություն է տրամադրել տարածաշրջանում առկա ռազմաքաղաքական իրադրության, ինչպես նաև հայ-ադրբեջանական, ղարբաղյան հակամարտության հետևանքով առաջացած խնդիրների մասին:
Աբիևը նշել է, թե «քանի որ ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը կոնկրետ արդյունք չեն տվել, Ադրբեջանի համար անհրաժեշտ է դարձել «օկուպացված տարածքները» ազատագրել այլ միջոցներով, և այդ պատճառով էլ Զինված ուժերն աստիճանաբար ուժեղացվում են»:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև պաշտպանության ոլորտում թուրք-ադրբեջանական համագործակցությանն առնչվող հարցեր, ընդգծվել է այդ ոլորտում երկկողմ հարաբերություններն էլ ավելի խորացնելու անհրաժեշտությունը:
برچسبها:
Ադրբեջան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment