Թեհրանի հայոց թեմի Կարիքավորներին օժանդակող մարմնը (ԿՕՄ) տեղեկանում է, որ Գերմանիայի Քեոլն քաղաքի «Սիլվա Կապուտիկյան» կանանց միությունը` 2000 եվրո է նվիրել Կարիքավորներին օժանդակող մարմնին:
Այս մասին երեկ, 8 փետրվար 2012-ին, տեղեկացնում է ԹՀԹ Թեմական խորհուրդի կայքէջը:
Կարիքավորներին օժանդակող մարմնը մի նամակով իր շնորհակալությունն ու երախտագիտությունն է հայտնել Գերմանիայի Քեոլն քաղաքի «Սիլվա Կապուտիկյան» Կանանց միության նախագահուհի Այլին Խաչատրյանին:
«Քեոլն քաղաքի Գերմանահայ «Սիլւա Կապուտիկեան» կանանց միութիւն,
Յարգարժան տկն. Այլին Խաչատրեան,
Այսու մեր խորին շնորհակալութիւնն ենք յայտնում Ձեզ, Ձեր կատարած սրտաբուխ նւիրատւութեան համար, որով 2000 եւրօ պարգեւել էք Թեհրանի հայոց թեմի Կարիքաւորներին օժանդակող մարմնին:
Ձեր նման ազգայինների հոգատարութեան շնորհիւ է, որ կանգուն կը մնան մեր ազգային հաստատութիւնները:
Յարգանօք՝
Թեհրանի հայոց թեմի Կարիքաւորներին օժանդակող մարմին
Ատենապետ՝ Ովսաննա Նազարեան
Ատենադպիր՝ Իւետ Քեշիշեան»
Thursday, February 9, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment