Tert.am. 6-2-2012- Շվեյցարիայի դեսպանը կանչվել է Անկարայում Թուրքիայի Արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրանից պարզաբանումներ են պահանջել, կապված Շվեյցարիայի դատախազություն կողմից Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով նախարար Էգեմեն Բաղըշի նկատմամբ, Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար հետաքննություն անցկացնելու հետ:
ԱՊԱ գործակալության հաղորդմամբ, դեսպան Ռայմոնդ Կունցին Թուրքիայի արտգործնախարարություն է հրավիրել նախարարության ապարատի ղեկավար Ֆ. Սինիրլիողլուն, ով հայտարարել է, որ Թուրքիայի կառավարությունը նման քայլը անթույլատրելի է համարում:
Հիշեցնենք, որ Էգեմեն Բաղըշը Ցյուրիխում հունվարի 30-ին ասել էր, թե ինքը Ցեղասպանությունների ժխտումը քրեական հանցանք համարող երկրում էլ կարող է ասել, որ Հայոց ցեղասպանություն չի եղել։
«Ես այսօր Շվեյցարիայում հայտարարում եմ, որ 1915-ի իրադարձությունները ցեղասպանություն չեն: Թող գան ու ինձ ձերբակալեն։ Այդ օրենքները թղթի մի կտորից այն կողմ չեն անցնում», - ասել էր Բաղըշը։
Այսօր հայտնի դարձավ, որ Շվեյցարիայի Ցյուրիխ կանտոնի դատախազությունը Բաղըշի դեմ հետաքննություն է սկսել, որն ընթանում է Շվեյցարիայի քրեական օրենսգրքի 261-րդ կետի հիման վրա։ Tuesday, February 7, 2012
Թուրքիան Շվեյցարիայից պարզաբանումներ է պահանջում թուրք նախարարի դեմ հետաքննությունն սկսելու համար
Tert.am. 6-2-2012- Շվեյցարիայի դեսպանը կանչվել է Անկարայում Թուրքիայի Արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրանից պարզաբանումներ են պահանջել, կապված Շվեյցարիայի դատախազություն կողմից Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով նախարար Էգեմեն Բաղըշի նկատմամբ, Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար հետաքննություն անցկացնելու հետ:
ԱՊԱ գործակալության հաղորդմամբ, դեսպան Ռայմոնդ Կունցին Թուրքիայի արտգործնախարարություն է հրավիրել նախարարության ապարատի ղեկավար Ֆ. Սինիրլիողլուն, ով հայտարարել է, որ Թուրքիայի կառավարությունը նման քայլը անթույլատրելի է համարում:
Հիշեցնենք, որ Էգեմեն Բաղըշը Ցյուրիխում հունվարի 30-ին ասել էր, թե ինքը Ցեղասպանությունների ժխտումը քրեական հանցանք համարող երկրում էլ կարող է ասել, որ Հայոց ցեղասպանություն չի եղել։
«Ես այսօր Շվեյցարիայում հայտարարում եմ, որ 1915-ի իրադարձությունները ցեղասպանություն չեն: Թող գան ու ինձ ձերբակալեն։ Այդ օրենքները թղթի մի կտորից այն կողմ չեն անցնում», - ասել էր Բաղըշը։
Այսօր հայտնի դարձավ, որ Շվեյցարիայի Ցյուրիխ կանտոնի դատախազությունը Բաղըշի դեմ հետաքննություն է սկսել, որն ընթանում է Շվեյցարիայի քրեական օրենսգրքի 261-րդ կետի հիման վրա։
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment