News.am. 14-2-2012- Թուրքիայի Բաթման նահագի Քոզլուքի շրջանի զորամասերից մեկում, ապրիլի 24-ին, թուրք ծառայակցի կողմից սպանված ստամբուլահայ Սեւակ Շահին Բալըքչի գործով 5-րդ դատավարության ժամանակ կրկին մերժվել է Քվանչ Աղաօղլուի նկատմամբ կալանման որոշում կայացնելու առաջարկը։
Թուրքական Haberturk-ի փոխանցմամբ՝ դատարանի նախագահը նիստի ժամանակ հայտարարել է, թե իր պատվի հարցն է որ դատավարությունն արդար ավարտվի։ Դատավորը հրահանգել է, որ հաջորդ նիստի ժամանակ ներկա լինի սպանության մեջ մեղադրվող Քվանչ Աղաօղլուի ազգական Բյուլենթ Քայան, ով վկա զինվորներից Հալիլ Էքշիին ուղղորդել էր սխալ ցուցմունքներ տալու։
Նշենք, որ Հալիլ Էքշին պնդել է, թե դատավարությունից առաջ իր հետ կապնվել է Սեւակին սպանած Քվանչ Աղաօղլուի հորեղբայր ներկայացած ոմն Բյուլենթ Քայա, ով ասել է, թե լավ կլինի, եթե ինքը վկայություն տա Քըվանչի օգտին: «Երբ պահակակետում աշխատում էինք, Քվանչը լիցքավորեց հրազենը` ուղղելով Սեւակի կողմ` կրակեց: Սակայն չգիտեմ, թե ինչո՞ւ նա սպանեց Սեւակին»,-ասել է ականատես զինվորը:
Նշենք, որ Սեւակի զորացմանը մնացել էր 23 օր։ 2011-ի ապրիլի 24-ի առավոտյան նա սպանվել է մեկ այլ զինծառայող` Քվանչ Աղաօղլուի կողմից: Սպանության հետ կապված ժանդարմերիան հայտարարել է, որ սպանությունը տեղի է ունեցել ծառայակից ընկերոջ հետ կատակ անելու ժամանակ, իբր, պատահաբար արձակված կրակոցից։
Դատարանը հենց առաջին դատական նիստին ազատ է արձակել Քվանչ Աղաօղլուին` նշելով, թե նա փախչելու առիթ չունի: Դիարբեքիրի զինվորական դատարանում բարձրաստիճան մի զինվորական, ում անունը չի հայտնվում, հայտարարել է, թե Սեւակի սպանությունից հետո ականատես մի զինվոր մոտեցել է իրեն` ասելով, թե Քվանչ Աղաօղլուն Սեւակին ասել էր. «Թմբլիկ, քեզ սպանելու եմ»:
Ռազմական դատախազության կողմից պատրաստված մեղադրականում Քվանչ Աղաօղլուի համար պահանջվում է ընդամենը 9 տարվա ազատազրկում՝ «անփոթության հետեւանքով մարդ սպանելու համար»:
Tuesday, February 14, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment