Tuesday, February 14, 2012

Եթե չեք սիրում ցեղասպանություն բառը, գտեք մեկ ուրիշ բառ. Ազնավուր

Tert.am. 14-2-2012- Փետրվարի 12-ին ֆրանսիական France 2 հեռուստաալիքի Կատրին Սեյլաքի «Thé ou Café» հաղորդմանը հյուրընկալվել էր աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրը, գրում է Nouvelles d’Armenie-ն: Հաղորդման վերջում անդրադարձ է եղել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքին: Ազնավուրը սկզբում նշել է, որ օրենքը «ի սկզբանե նպաստավոր չի եղել», այնուհետ վերսկսել է իր նախադասությունը և ընդգծել, որ ոչ թե նպաստավոր չէ, այլ, որ «սփյուռք կարող է հրաժարվել ցեղասպանություն բառից, որ ամեն ինչ շատ լավ լինի»: «Եթե չեք սիրում ցեղասպանություն բառը, գտեք մեկ ուրիշ բառ: Հետո, մի վախեցեք: Մենք չենք ցանկանում հետ ստանալ մեր տարածքները: Ֆրանսիան այժմ շատ հանգիստ է: Գերմանիան նրանից չի պահանջում Ալզասը և Լորենը: Այսպես ես մի գեղեցիկ շնորհակալական նամակ ուղարկեցի Նիկոլա Սարկոզիին և հետո հետ կանգնեցի: Նրանք չեն ցանկանում առաջ գնալ, դրա համար էլ ես հետ եմ կանգնում: Բայց կգա այն օրը և նրանք կընդունեն, որ այն տեղի է ունեցել», - հավելել է նա:

No comments: