Friday, February 17, 2012

Իրանը չի պատրաստվում զինված հակամարտություն սկսել. ԱՄՆ հետախուզություն

Tert.am. 17-2-2012- ԱՄՆ-ի ռազմական հետախուզությունը համարում է, որ Իրանը չի պատրաստվում տարածաշրջանում զինված հակամարտություն սկսել կամ հրահրել: ИТАР-ТАСС-ի հաղորդմամբ, այս մասին այսօր հայտարարել է ԱՄՆ ՊՆ-ի հետախուզական վարչության տնօրեն գեներալ–լեյտենանտ Ռոնալդ Բերջեսը: «Իրան` առնվազն ժամանակավորապես կարող է Հորմուզի նեղուցը փակել, և տարածաշրջանում ԱՄՆ-ին և իր դաշնակից ուժերին հրթիռային հարված հասցնել, եթե ինքը հարձակման ենթարկվի»,- ասել է նա: «Իրանը նաև կարող է փորձել ողջ աշխարհով իր համար աշխատող ահաբեկչական խմբավորումներն օգտագործել: Այնուամենայնիվ, ԱՄՆ հետախույզների գնահատմամբ, քիչ հավանական է որ Իրանը ինքնուրույն սկսի կամ գիտակցաբար զինված հակամարտություն հրահրի»,- Բերջեսը հայտարարել է Կոնգրեսում:

No comments: