Saturday, February 18, 2012

Հիտլերը տղա է ունեցել անչափահաս ֆրանուհուց

Tert.am. 17-2-2012- Առաջին Աշխարհամարտի տարիներին իր ծառայության ընթացքում Ադոլֆ Հիտլերը երեխա է ունեցել անչափահաս մի ֆրանսուհուց: Բրիտանական The Daily Telegraph-ը այս առնչությամբ նոր ապացույցի մասին է գրել` վկայակոչելով փարիզյան Le Point ամսագրի հետաքննությունը: 1985-ին 67 տարեկանում մահացած ֆրանսիացի Ժան-Մարի Լորետը երբեք չի հանդիպել իր հորը, բայց պայքարել է նացիստների դեմ Երկրորդ համաշխարհայինի ընթացքում: Հիտլերը կապված է եղել Ժան Մարիի մոր` Շառլոտ Լոբժոյեի հետ: Նրանց կապը զարգացել է 1917-ին, երբ Շառլոտը 16 տարեկան էր: Շատ տարիներ անց կինը պատմել է, թե ինչպես է ծանոթացել մի «գերմանացի զինվորականի» հետ, որը պարզվում է Հիտլերն է եղել: Պարզվել է նաև, որ Հիտլերը նկարել է փողոցի մյուս կողմում աշխատղ ֆրանսիացի կանանց: Նրանցից երիտասարդ Շառլոտը մոտեցել է` տեսնելու, թե կոնկրետ ինչ է նկարում գերմանացի զինվորականը: Ծանոթությունը վերածվել է կարճատև սիրային կապի, որից 1918-ին ծնվել է Հիտլերի ֆրանսիացի որդին: Շառլոտը շատ երկար հրաժարվել է խոսել երեխայի հոր մասին և միայն մահվանից առաջ` 1950-ականների սկզբին, նրան հայտնել է իրողությունը: Կնոջ մահից հետո նրա տանը հայտնաբերվել են գեղանկարներ` Հիտլերի մակագրությամբ: Հիտլերը հայտնի է եղել նաև որպես գեղանկարիչ: Իսկ Գերմանիայում գտնվել է Հիտլերի աշխատանքներից մի կտավ, որում պատկերված կինը շատ նման է Շառլոտ Լոբժոյեին: Նշվածից բացի այս հարցով զբաղվող գիտնականները կոնկրետ Հիտլերի և Ժան-Մարիի միջև նմանություններ են գտնում ոչ միայն լուսանկարները, այլև նրանց արյունն ու ձեռագրերը համեմատելիս:

No comments: