Panorama.am. 21-2-2012- «ՀԱՊԿ-ը հետևում է իրավիճակին և չի ցանկանում, որ գոյույթուն ունեցող կոնֆլիկտային իրավիճակը վերածվի ռազմական գործողությունների: Վերջինիս համար նախընտրելի է, որ ԼՂ խնդիրը կարգավորվի խաղաղ ճանապարհով»,- անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին` ՀԱՊԿ մասնակցության վերաբերյալ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի արած հայտարարությանը, Panorama.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:
Խոսելով Հայաստանում ռազմական տեխնիկայի սպասարկման կայանների ստեղծման մասին, քաղաքագետը նշեց, որ տարբեր երկրներում պետք է լինեն ստեղծված կառուցվածքային միավորներ, որոնք օժանդակելու են համապատասխան մարդկային ռեսուրսներին:
Հիշեցնենք, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության 10-ամյակի առթիվ այսօր կազմակերպված հեռուստաքննարկման ժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել էր, որ 2012 թվականի մարտին քննարկվելու են Հայաստանում ռազմական տեխնիկայի սպասարկման 4 կայանների ստեղծման հարցերը:
Նշենք նաև, որ ԼՂ խնդրի կարգավորման առնչությամբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ասել էր. «Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումը: Մենք չենք խառնվում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, այլ իրականացնում ենք միայն մոնիթորինգ: Հայաստանը մեր դաշնակիցն է, սակայն գոյություն ունի Մինսկի խումբը, որը և զբաղվում է ղարաբաղյան հարցով».
Wednesday, February 22, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment