Tert.am. 21-2-2012- Իրանը` հաշվի առնելով նավթի գնի բարձրացումը, Արևմուտքի պատժամիջոցներից մեծապես չի տուժում: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հաղորդմամբ` նման կարծիք է հայտնել աշխարհի խոշորագույն նավթային թրեյդերական ընկերություններից մեկի` Vitol-ի ղեկավար Յեն Թեյլորը:
Նրա խոսքերով, նավթի գների` մեկ բարելի դիմաց 120 դոլար ցուցանիշից անցնելը, ավելի քան փոխհատուցում է Իրանի նավթի արտահանման կրճատումից առաջացող կորուստները:
Այսօր ավելի վաղ, բրիտանական Financial Times պարբերականը հրապարակել էր «սև ոսկու» գնի` Vitol-ի ղեկավարի կանխատեսումը, ըստ որի, այս տարի` կապված Մերձավոր Արևելքի լարվածության հետ, նավքի գները կարող են ռեկորդային բարձր ցուցանիշի հասնել:
Թեյլորը նշել է, որ այս տարի նավթի գները կարող են գերաղանցել 2008թ. կեսերին գրանցված` մեկ բարելի դիմաց 150 դոլար, գագաթնակետային ցուցանիշը: Ըստ նրա, դա քիչ հավանական, բայց հնարավոր է:
Wednesday, February 22, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment