1in.am. 22-2-2012- Ադրբեջանական AzTv հեռուստաալիքը նախօրեին հայտնել է, որ այդ երկրում ձերբակալվել է կազմակերպված հանցախումբ, որը ծրագրել էր հարձակումներ իրականացնել օտարերկրյա քաղաքացիների վրա: Հեռուստաալիքն այս տեղեկությունը ստացել է Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունից:
Նշվում է, որ հանցագործները իրանական «Սեփահ» հատուկ ծառայության և «Հիզբոլլահի» ներկայացուցիչներ են: Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը` հավելելով, որ ձերբակալվածները կազմել են հանցավոր խումբ և կատարել են պարտականությունների բաշխում` ահաբեկչություններն իրականացնելու համար:
Այս տարվա հունվար ամսին Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը հայտարարել էր, որ ձերբակալել է օտարերկրյա քաղաքացիների, որոնք ահաբեկչություններ են նախապատրաստել օտարերկրացիների դեմ, սակայն այլ մանրամասներ չէին հաղորդվում: Այս ձերբակալությունները տեղի են ունենում Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության ֆոնին:
Wednesday, February 22, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment