Tert.am. 21-2-2012- «Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պետք է առավել հանդուրժող լինի քննադատության հարցում»: Նման կոչ է պարունակում Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի հայտարարությունը, գրում է «Հյուրիեթը»:
Դիտարկումը կապված է թուրք լրագրող Էրբիլ Թուշալփի գործի հետ, որին թուրքական դատարանը կարգադրել էր 10 000 թուրքական լիրա փոխհատուցում վճարել վարչապետ Էրդողանին` նրա քաղաքականության վերաբերյալ երկու խիստ քննադատական անդրադարձերից հետո: Ըստ թուրքական դատարանի` Թուշալփի քննադատությունը «խախտում էր անձի իրավունքնեը» և «ընդունելի քննադատության սահմաններից դուրս» էր:
Եվրոպական դատարանը ոչ միայն չի համաձայնել նման բնորոշումների հետ, այլ ինքն է սահմանել, որպեսզի Թուրքիան 5 000 եվրո վճարի Թուշալփին` նրա` խոսքի ազատության իրավունքը խախտելու համար:
Եվրոպական դատարանի հայտարարության մեջ ընդգծվում է լրատվամիջոցների կարևորությունը ժողովրդավարական հասարակության մեջ , իսկ Էրդողանին հիշեցվում է, որ քաղաքական գործիչների դեմ քննադատությունը պետք է ավելի ազատ լինի, քան շարքային քաղաքացիների դեմ: Էրդողանը պիտի առավել հանդուրժող լիներ Թուշալփի գրածների հանդեպ` գտնում է Եվրադատարանը:
Wednesday, February 22, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment