Tert.am. 12-2-2012- Իսրայելական հետախուզության` Մոսադի տասնյակ գործակալներ գտնվում են Ադրբեջանում` Իրանի մասին տեղեկություններ հավաքելու նպատակով: Ինչպես հաղորդում է London Times-ը` վկայակոչելով Մոսադի գործակալի, ով ներկայացել է Շիմոն անվամբ, գործակալներին հաջողվում է մեծ քանակությամբ տեղեկություն կորզել իրանական սահմանը հատող մարդկանցից:
Հաղորդագրության համաձայն` գործակալի և London Times-ի թղթակցի հանդիպումը կայացել է Բաքվում` Իսրայելի դեսպանատնից քիչ հեռու: Նա պատմել է, որ այն շրջանը, որտեղ նա աշխատում է, անվանում են «մոխրագույն հետախուզական գործողությունների գոտի»:
Ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն հրատարակությանը հայտնել է, որ Բաքվում լրտեսական ցանցերի գոյության մասին գիտեն բոլորը:
«Միակ գաղտնիքը կայանում է նրանում, թե որքան գումար են նրանք, որպես կաշառք, վճարել Ադրբեջանի կառավարությանը»,- ասել է նա:
Իրանի քաղաքացիների մոտ 16%-ն ազգությամբ ադրբեջանցիներ են և օգտվում են երկու երկրների միջև անանցագրային ռեժիմից:
Monday, February 13, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment