News.am. 12-2-2012- Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատում քվերակությունը դարձավ Ցեղասպանության ժխտման դեմ հայերի երկարատեւ պայքարի վերջաբանը: Իսկ Նիկոլա Սարկոզին օրենքի վերաբերյալ որոշում ընդունեց անցած տարի հոկտեմբերին Հայաստան կատարծ այցի ժամանակ, գրում է «L`Express» ամսագիրը:
Հայաստան կատարած այցի ազդեցության տակ Սարկոզին վերջնականապես որոշում կայացրեց : Այդ մասին ասել է նախարարներից մեկը: Իսկ ավելի շուտ այդ որոշումը կայացվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան այցելելուց հետո: Նրա գլխավորած պատվիրակության կազմում գտնվող Ֆրանսահայերի ասոցիացիայի անդամները խնդրել են անել այն, ինչ նա մտադրվեց անել: «Եթե Թուրքիան չընդունի իր պատասխանատվությունը մինչեւ տարվա վերջ, Ֆրանսիան կընդունի օրենքը»,-զգուշացրել էր Սարկոզին:
Monday, February 13, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment